Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/797

Այս էջը սրբագրված է

Ի՞նչպես կերակուր ուտեյի: Մի որ մի ղարաբաղցի տղա յեկավ ինձ գտավ. ասաց, վոր նոր եր յեկել Շուշուց, և ինձ մի նամակ տվավ. ինչ ասեմ, գլխիս կայծ ու թափվեց։ Նամակը կնիկս եր տվել: Ահա ինչ եր գրել. —


«Մի ամսից ավել ե՝ մեզ թողել ես գնացել. մի մատնաչափ գիրը ի՞նչ ե, վոր խնայեցիր գրես, մեզ միամտացնես։ Դուռը մնացել ե յերեսներիս վրա փակ. մեկը չկա, վոր բանա, մտիկ անի, տեսնի քա՞ր ենք ուտում, թե քացախ։ Յերեխաները տունը թափված, աչքըները շեմքին. մի վոտի ձայն վոր լսում են, վեր են թռչում։ Գիշերը յերազ են տեսնում, ցերեկը պատմում, թե այսոր նամակ ենք ստանալու։ Ո՞ւր ե. նամակը և մեզանից. մի դատարկ նամակը։ Դու գնացիր ու մեզ մոռացար։ Յերեխաները մաշվել են, չոր վոսկոր դառել, հաց չկա, վոր ուտեն։ Ել հարևանի դուռը գնալու յերես չի մնացել։ Յեթե իմ բերածն ել չլիներ, հիմա բոլորս սովամահ եյինք դառել։ Ձյուն-ձմեռ ե գալիս, մենք տկլոր, անհաց, անթաց, դու հո լավ ես իմանում, վոր յերեք կոպեկ մեզ հավատացող, տվող չկա. դարդս պատմելու ել ուր գնան։ Աստծու սերին շուտով պատասխան գրիր ու փող ղրկիր։ Յեթե ել ուշացրիր, ամենքս պետք ե գոնե դուռ ընկնինք»:


Ոտար մարդու յեր գրել տվել այսքանը։ Իր սրտումը վորքան կլիներ բան թողած, վորքան ել գրողը կլիներ մոռացած։ Այս ցավ ու կրակ նամակը ծալեցի, ծոցումս դրի, գնացի նստեցի Սադայի մոտ, մինչև կես գիշեր պատասխանը գրեցի: Սիրտ տվի, վոր իմ մասին միամիտ մնան, գործս լավ ե, այսուհետև ել նեղ որ չենք տեսնիլ։ Ուրիշ ել ինչ գրեյի։ Սիմեոնին ել համբուրեցի։ Մի տասը մանեթ փող ունեյի, հինգն ել Սադայից և Յախշուց պարտ արի, դրի նանակի մեջ: Կիրակի առավոտը փոստը գցեցի։


Ձրմեռն անցավ. գարունքը վոր բացվեց, աչք պիտի տեսնի այն մեծամեծ խմբերը վոր Ղարաբաղի կողմերից եյին գալիս։ Յես վոր հարյուր ասեն, դու հազար իմացի։ Յեկան, ցրվեցին, ամեն տեղ լցվեցին։ Գործի եյին ման գալիս. ճարելը հեշտ չեր։ Տեղ ել չունեյին ապրելու. գիշերը փողոցներում թափված քնում եյին, առավոտները նրջյունի նման ցրվում։ Դրանց վոր տեսնում եյի, իմ վիճակին փառք եյի տալիս։ Ասում եյի, չե, հիմա բաներս կարգի յեն ընկել. յեթե աստված թողնի յես ել կամաց-կամաց կհասնեմ միքանիսների հետևից, վորոնք Շուշում թոզ կուլ տալով ման եյին գալիս, բայց այստեղ զուգված, զարդարված պարոններ եյին։


Արդար աշխատանք անողներն ինձպես մարդիկ եյին։ Այսքան չարչարվում եյի, այսքան զրկում եյի ինձ, վերջիվերջո տեսա,