Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/80

Այս էջը սրբագրված է

— Քn սաղությունը[1]:


— Ասա տեսնեմ։


Սաքոն ուշացրեց մովրովի պատասխանը։


— Հը՛, ձայնը բարձրացրեց մովրովը, ի՞նչ ես պռոշներդ կես գաղ կախ քցում, բերանիցդ հո քրեհ[2] չեն ուզում, խոսի ելի. ինչ կա, ի՞եչ չկա։


— Ը . . . ը . . . ը, վոչինչ ենպես մեծ գործ չկա, մտա քո սաղությունը հարցնեմ։


— Լավ, յես գիտեմ, թե իմ սաղությունը քեզ համար ինչ աժի, ասա մտքինդ, արգաչիք[3] են յեկել։


— Հրամելիք, աղա ջան։


— Քանի հոգի յեն, ինչ են ուզում, չաղ[4] են, թե լղար[5]։


— Յերեք ախպեր են, խնդիրը մի հասարակ բան ա, համա մեջը նյութ կա. դրանք ուզում են բաժանվիլ, մեջները համաձայնություն չկա. մենծ ախպերը մեծահարկ ա ուզում, պսակները չեն տալիս, հիմի յեկել են, վոր դու բաժանես։


— Ընչի՞ իրանց տանուտերը չի վերջացրել։


— Չե՞ վոր յես քեզ խնդրեցի, վոր քո կողմից տանուտերներին պտի հրամայեմ, վոր յեղալի գործերը չհամարձակվին իրանք վերջացնել:


— Վորքան միտքս ե, այդ իրավունքը յես քեզ չեմ տվել։ — Եհ, աղա , դու յել շատ բանի քամակիցն ես ընկևում, ամեն բան հո մատնահեսաբ տալով չպտի՞ հրամայես, մենք ել մարդ ենք, խոտ հո չենք արածել, պտի հասկանանք ու ել գլխացավանք չտանք քեզ. յես եմ քո կողմից հրամայել։


— Հրամանաթուղթ հո չե՞ս ղրկել։


— Գժվե՞լ եմ, ինչ ա. մեկին իր եստեղ յեղած վախտն եմ պատվիրել, մեկելին լասավուլի բերնով եմ ապսպարել։


— Աման, Սաքո, դու մեր գլխին մի փորձանք չբերես։ — Թող իմ ջանին գա, թե վոր սրանից քեզ մի վնաս հասնելու ըլի, ո՞վ կա մեր մհալումը, վոր բան հասկացող ըլի, յա ձեռիցը մի բան գա, անասունը քեզ որինակ. քո խոսքը մհալի մեջ թագավորի խոսքից վեր ա. դու յես մեր տերը, մեր դատավորը, մեր կյանքի ու մահի վճիռ տվողը. թուղթն ել ա քո ձեռին՝ ղալամեն[6] ել, ինչ կամեցար՝ կամեցար. ասում ա. զոր ինչ գրեցի՝ գրեցի, ո՞վ ա քո հառաջը բռնողը, ուզես քոթկի[7] մեջ կփթացնես, ուզես Սիբիր կղրկես։

Վողջությունը։  Վարձ։  Խնդրատուք։  Պարարտ  Վտիտ:Գրիչ:

Փայտի կոճղ—տանջանաց գործիք։

  1. Վողջությունը:
  2. Վարձ:
  3. Խնդրատուք:
  4. Պարարտ:
  5. Վտիտ:
  6. Գրիչ::
  7. Փայտի կոճղ-տանջանաց գործիք: