— Սաթոն ել, դե, ասաց՝ հալի հալբաթ շատ բարով տար ու ես ել տվեց, վոր քեզ բերեմ։
Սեդրակը հանեց ծոցից մի գույնզգույն թաշկինակ և վերկենալով
տարավ դեպի ընկերը: Մուքելը այս անգավ չբողոքեց, աջ y ձեռքով
միշտ լծակը պահած , ձախոով առավ թաշկինակը, տարավ յերեսին,
հոտոտեց , ժպտաց, համբուրեց ու կոխեց ծոցը։
— Ափոդ ել են վերջի տասնուհինգ մանեթն ստացավ,- ասաց
Սեդրակը վերստին իր տեղը գրավելով։
— Տասնուհի՞նգ... կրկնեց Մուքելը խոժոռած։
— Հա՛,տասնուհինգ։
— Չե՞ յես քսան ղրկեցի։
— Հինգը տանուտերն ա վերցրե վոտի քրեհ։
Հա՛անհոգի... անաստվա՛ծ,- մռմռաց Մուքելն ատամների
արանքից ու լռեց:
Աբարանցի բանվորները բոլորն ել փողն ուղարկում եյին գավառի
կենտրոնական գյուղը, ուր պոստ կար. տանուտերն ստանում
եր ծանուցագրերը. «վասն անգրագիտության » վավերացնում եր
կնքով, ապա գնում եր դրամն ստանում «ըստ պատկանելույն» հանձնելու
համար և հանձնում եր միշտ... մի մասը յուրացնելուց հետո
վորպես «վոտքի վարձ»։ Սա հին կարգ եր. բանվորները գիտեյին,
յերբեմն իրար մեջ տրտունջ ու զայրույթ եյին արտահայտում ,
վերջիվերջո գոհ մնում, վոը գոնե մնացածը տեղ ե հասնում։
—Հինգ մանեթ միանգամի՜ց...—լռությունն ընդհատեց Մուքելը,
—գոնյա յերկուսը վերցներ կռապաշտ անհոգին, թո՛ղ բարձի տակին
ուտի,-վերջացրեց նա սիրտը հովացնելու համար, և յերկու ընկերներն
անցան այլ նյութերի։
-Բա Սաթոն... Սաթոն, — ուղղեց նա,—ել ի՞նչ ասաց ախը։
— Ի՞նչ պիտի ասեր ... ասելն ել են եր, թե հալի հալբաթ շատ,
շատ բարով տանես ու ասես, թո՛ղ շուտ գա։
Պատմողը նշանակալից կերպով ծիծաղեց, Մոււքելը հրճվեց,
սիրտը անուշ հույզով դողաց , ու աչքերի մեջ յերազուն ժպիտը խաղաց։
—Սեդրակ ջան, աստված սիրես,բոյը, ի՞նչպես ա, բարձր ,
հա՞ա...
— Չինար, Սաթոն մի հատ ա սաղ գեղում։
Մուքելի սիրտը կրկին թրթռաց. անզուսպ ցանկություն ուներ
ճչալ, յերգել, մի լավ բան անել.դույլըբարձրացավ,ու նավթը
թափվեց , ու նա այս անգամ ուժգնորեն շարժեց լծակը, ու շղթաները
շառաչելով ցած իջան։