— Քա՞նի գազ կըլնի:
— Հազար:
Սեդրակը գլուխը տարուբերեց զարմաանքով։
-Քո տունն ավերի, մա՜րդ, եդ իմա՞լ են փորում... Մուքել,
որական ի՞նչքան նավթ դուրս կգա եսպես:
-Ե՛հ, աստված գիդա, ինչքան ասես... գետնի տակը նավթի
ծով ա... Սեդրակ, դուն ել աշխատանքի յեկար, ելիի,—շարունակեց
Մուքելը խոսակցությունն իր ուզած նյութին դարձնելու համար:
— Դե բա ի՞նչ անեյի. ապրուստ չի մացե գեղում. ասի յերթամ,
ըսկի չե՝գարնան հարկը , քիչ ել սերմացուի փող ձեռք գցեմ
դառնամ. ամիսն ի՞նչ են տալի, Մուրել։
— Քսանմեկ մանեթ։
— Լավ փող ա,—ասաց Սեդրակն ու լռեց , մտքում ինչ֊վոր
հաշիվներ անելով։
— Լավ փող ա, թե տեղ, գործ ճարվի ենքան պարապ-սարապ
մարդ կա, անհաշիվ... հրեն Հովեյենց Մանուկը պարապությունից
խոզ ա պահում։
Յերկու ընկերներ վորոշեցին, վոր Սեդրակը հաջորդ որն իսկ
գնա Վահան աղի մոտ. ապա դարձյալ անցան գյուղի դարդ ու ցավերին։
Մուքելը վարպետորեն միքանի անգամ խոսքը դարձրեց
Սաթոյին։ Նրան միշտ թվում եր, թե ընկերը բոլորը չի ասել, թեև
ինքն ել չգիտեր, թե ինչ ե սպասում։ Հնչեց յերեկոյան դադարի
ժամը. յեկան Մուքելին փոխարինելու. նա ցած իջավ տեղից,
նորից հարց ու բարև Սեդրակի հետ, և յերկու ընկերները դուրս
գալով՝ դեպի հանրակացարանը դիմեցին։
Դրսում արդեն խավարն իջնում եր։
3.
Աանձրևն ու ձյունը դադարել եյին, բայց ավելի սաստիկ
եր ու ավելի ցուրտ։
Չորս կողմից վաստակաբեկ բանվորներ հատ-հատ կամ մռայլ
շարքերով դիմում եյին դեպի հանրակացարանները։ Յերեկոյան
մշուշի մեջ նրանց յերերուն ստվերներն անցնում եյին տարտամորեն
դանդաղ, անձայն ու խոհուն, ապա մեղմիվ լուծվում եյին
թանձրացող խավարի մեջ։ Յեվ նրանց համը շարժումների, վեհերոտ,
ճնշված ընթացքի մեջ չկար կատարած աշխատանքի գիակից
հրճվաքը, վոր այնպես քաղցր ու հրապուրիչ ե դարձնում
հանգստյան ժամերը։ Բութ հոգնությունը հաջորդ որվա դաժան
վաստակի հեռանկարով ծանրացած եր ամենքի ուսերին այդ թաց,
լպրծուն խւավարի հետ. վո՛չ կատակ, վոչ քրքիջ,վոչ յերգ:ՈՒ