Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/812

Այս էջը սրբագրված է

շերները հերթ պահել չտային. բայց ո՞ւմ կարող եր հայտնել իր միտքը, և ո՞վ կընդուներ «այդպիսի տարորինակ» խնդիր։ Ի՞նչ ասել ե լինել «տարտալշչիկն» և կամ վեդյոշչիիկ...Գիշեր-ցերեկ,չորս հինգ ժամ շարունակ տեղը մեխված , անթարթ աչքերով և լարված ուշադրությամբ նայել նավթահան թոկին, նույնիսկ տարիներով ծառայածների համար մի շատ դժվար աշխսատություն ե. ո՞ւր մնաց Սաքոյի պես պարապ-սարապ պտտած, անհոգ այծարածի համար, վոր սովոր եր որական հարյուր անգամ ծառերի կատարները բարձրանալ, սար ու ձոր չափչփել իր քեֆին։ Ա՜խր Սաքոն ո՞վ, վդորշչիկությո՞ւնը ով...Ձմեռվա յերկար ու ցուրտ գիշերներին նավթահորերում հերթ պահելը հե՞շտ բան ե՝ Սաքոյի նման՝ մոր պահած յերեխայի համար։ Նա մոր պահած ե. ի՞նչ անենք, վոր ուրիշների ցավով վարակված, այժմ ընկել ե Բալախանու նավթի ցեխերի մեջ: Տանը յեղած ժամանակը, վոր յերեկոյան հանդից վերադառնում եր, «սարֆ» չեր անում, վոր տրեխները հանե վոտներից. քույրերն եյին գալիս իրանց ազիզ յեղբոր տրեխները քաշում, վոտները լվանում և փափուկ անկողնի մեջ գնում։ Իսկ ա՞յժմ...

                         3.


Ձեռվա գիշեր եր։ Ցուրտն ու խավարը պատել եր ամենուրեք։ Հանդարտ կերպով տեղում եր ձյունը և յերկիրը ծածկում փափուկ սավանով։ Ամեն ինչ ընկղմված եր խորին լռության մեջ: Միայն յերբեմն-յերբեմն լսվում եր փորիչ-մեքենաների (հոր փորելու) խոլ ճռնչյունը։Գիշերային այդ պահուն մեքենաներն եյին միայն, վոր տաք-տաք գոլոշիներ արտադրելով, անընդհատ գործունեյության մեջ եյին, վորոնց մերթ արագ և մերթ ըեդհատ ձայները միախառնվելով գիշերային սուլիչների ձայներին, մի խորհրդավորություն եյին տալիս այդ համատարած լռությանը։


Սաքոն և իր նավթահան ճախարակի մոտ կանգնած՝ կամաց-կամաց նավթ եյին հանում։ Ըստ յերևութին շատ հոգնած եյին, վորովհետև չորս ժամ ջարունակ աջխատում եյին արդեն։ Սառած վոտները տախտախներին եյին կպել, յերկուսի քունն ել տանում եր։ Վորքան աշխատում եյին արթուն մնալ, յերգում եյին մելամաղձիկ բայաթիներ, սակայն իզուր։ Արդեն թուլացել եյին։ Մի քաղցր նինջ սկսավ տիրել նրանց։ Ննջում եր Սաքոն և յերազ տեսնում ։


Հարյուրավոր խառնիխուռն տեսարաններ գալիս-անցնում եյին աչքի առաջից։ Նրան թվում եր, վոր ինքե արդեն այլևս վեդյորշչիկ չե, այլ մի ուրիշ, ավելի բարձր պաշտոնյա. փող ե աշ