խատել, հարստացել և գնում ե հայրեիք։— Նոր շորեր ե հագել, ճիշտ Ազիզենց Ֆարսու նման։Կարմիր շալե արխալուղ, մահուդ չուխա, արծաթե քամար, յերկարավիզ կոշիկներ...
Արդեն տանն ե։ Հայրը, մայրը, քույրերն ու բարեկամները
հավաքվել են և շրջապատել իրան ժպտադեմ. շուրջը անբավ ուրախություն
ե տիրում. աժենքն ել խալաթ պիտի ստանան։ Հանում ե
մոր«մերինուս» արխալուղացուն, հոր «լաստիկ» արխալուղացուն,
քույրերի կանաչ չարղաթները, բարեկամների ու ազգականների
խալաթները և բաժանում։ Ամենքն ել ուրախ են , ամենքն
ել շնորհակալ... Աչքալուսանքի յեկածները թեյ են խմում և ուրախ-ուրախ
խոսում. դրանց մեջ ե նույնիսկ Ազիզենց ֆարսին,
վոր յեկել եր Բալախանուց տեշեկություն հարցնելու։ Ֆարսուն
տեսնելուն պես նա ժպտադեմ հարցնում ե.
- Ա՛յ Ֆարս, քեֆդ, հալդ, ի՞նչպես ես։
— Քեֆս խարաբ ե, գյուղում որը լավ չի անցնում։ ՈՒրիշ
բան եր Բալախանումը...
Թրը՛խկ. Սաքոն սարսափած բացավ աչրերը։ « Ժալոնկան»
(նավթահան ցիլինդր) բարձրացել եր նորից ու ամբողջ բուրգը
դղրդացնելով, ուժով կպել եր վերևին։ Ժալոնկայի դղրդոցի ել
վրա հասավ քացխած գործակատարը —մի պինդ ապտակ հասցրեց
նախ Սաքոյին և ապա ընկերոջը։
Ե՜, ապտակը վոչինչ, բայց մանեթի շտրաֆ եյին
գրելու...
«Գյուղում որը լավ չի անցնում. ուրիշ բան ե Բալախանումը» ,—
հնչում եր դեռ Սաքոյի ապտակից խժժացող ականջի՛ն։
ԸՆԿԵՐԸ.
1.
Հաց աշխատելու համար ինձ գցեցի Բագու. հույսս մի ծանոթի վրա յեր, վոր նա պաշտոն կգտնի ինձ համար, Նա հարուստ եր, նավթային աշխարհում լավ դիք ուներ։ Պատահմամբ եյի ծանոթացել այդ պարոնի հետ, Դիլիջանում, ուր նա ամառանոց եր յեկել։ Մի խմբով Հաղարծինի վանքն եյինք գնացել, նա յել հետներս եր. մի խոսքով՝ մոտիկ ծանոթացել եյինք։
Բագվում սկզբի որերը զրոսնում եյի քաղաքին ծանոթանալու
համար և միևնույն ժամանակ աչքս փնտռում եր նրան, և յերբ
այդպիսով չգտա, մի որ ել գնացի նրա բնակարանը։ Ինձ ասացին,