Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/815

Այս էջը սրբագրված է

2.

Մնացի քար կտրած. հույսերս բոլորը խորտակվեցին ձեռքի մի հարկածով։ Ի՞նչ արած, տեղիցս շարժվեցի և մտամոլոր քայլերով անցա ծովափը։ __


Արդեն գիշեր եր. վախի պես մի զգացմունը բռնեց սիրտս։ ՈՒ՞ր անցնեմ գիշերս, ի՞նչ անեմ,ուր գնամ...


Ծովից փչող քամին փողոցների ավազոտ փոշին բռներով լցնում եր քիթս ու բերանս. յերբեմն կանգնում եյի մի անկյունում, մի դռան առաջ և նորից քայլում, վորովհետև համբերանքս չեր տանում կանգնած մնալ։


Բաղցա՜ծ, ամբողջ որը վոտքի, ընկած մի մեծ քաղաք, վոր ասես թե թշնամու բանակ լիներ։ Վոչ մի լուսամուտից բարեկամական մի լույս չեր շողում ինձ համար։ Յես չկայի, յես ելի այդ շեն ու հասարակ տների մեջ ապրողների համար։ Չե՛, յես հուսահատված չեյի. գիտեյի, վոր չեմ մեռնի, այսպես կամ այնպես լույսը կբացվի, և վաղն ուղղակի մշակ, բեռնակիր կդառնամ և հաց կգտնեմ. բայց բանն այն եր, վոր հիմա յես շատ անոթի եյի և շա՜տ հոգնած—հազիվ եյի կարողանում քայլել. յեթե մի տաք անկյուն գտնեյի, մեռածի պես իսկույն կքնեյի՝ մոռանալով քաղց և ամեն բան։


Վերջապես միքիչ թափառելուց հետո՝ գտա մի բաց դարպաս։


Ներս մտա պատսպարվելու. լավ տեղ եր, քամի յել չկար։ Փողոցի լապտերի դժգույն լույսն աղոտ լուսավորում եր այդ վայրը։ Դիտեցի չորս կողմս և տեսա, վոր մի անկյունում խոտերի վրա պառկած եր մի մեծ շուն։ Չվախեցա, վորովհետև նա հանգիստ նայում եր ինձ, և յերևում եր, վոր վրաս հարձակվելու վոչ մի միտք չուներ: Զգուշ քայլերով մոտեցա նրան և միքիչ հեռու նստեցի խոտերի վրա. նայեց ինձ և աչքերը խփեց. լես շոյեցի նրա գլուխը և բոլորովին հանգստացաք վոր ապահով տեղ եմ։ Լավ տեղավորվեցի, վոտներս մեկնեցի և սկսեցի ծխել. սակայն անոթի լինելուս պատճառով ծուխը սիրտս խառնեց. դեն ձգեցի ծխախոտը։


Այդ միջոցին խոտի վրտ աչրիս ընկան հացի կտորներ. լուցկի վառեցի և սկսեցի ջոկել, իմ կարծիքով այն մաքուր կտորները, վորոնց դեռ չեր դիպել շան բերանը։ Գտա միքանի կտոր և կերա։ Իմ հարևանը այդ րոպեյին աչքերը մեղմով գցեց վրաս. յես մի փոքր վախեցա. ով գիտի, մեկ ել չհարձակվի։ Բայց նա իմ սպասածից շատ ավելի բարի յեր. նայեց, նայեց, վեր կացավ կանգնեց և թաթերով յետ տարավ այն խոտը, վորի վրա ինքը պառկած եր, նրա տակից հանեց հացի ավելի մեծ կտորներ ու վոսկորներ և