բոլոր դարսեց խոտի վրա այնտեղ, ուր յես հացի կտորներ եյի գտել, հետո նստեցի իր պաշարի առաջ և նայեց յերեսիս. ապա վեր առավ մի վոսկոր և սկսեց կրծել, յերևի ինձ որինակ տալու համար...
Յես հիացած եյի, բայց ավելի շատ զգացված սրտի խորքից.
այդ ժամին յես զգում եյի ինձ և բախտավոր , և աշխարհի մեջ
վ՛ոչ մենակ. բռնեցի բարի շան գլուխը ե բուռն զգացմունքով համբուրեցի։
Յես մոռացել եյի, թե շան հետ եմ սեղան նստել. ինձ թվում
եր, վոր յես ազնիվ բարեկամի , ընկերի հետ եմ ընթրում. այն
աստիճան իմ աչքում այդ րոպեյին շունը մարդ եր դառել և մարդը շուն։
ՎԵՐՋԻՆ ՏԵՐԵՎ
Որվա ծանՐ աշխատանքԻց հոգած՝ բանվոր Մինասը յերեկոյան
նստ եր սեղանի առաջ, գոգը դրել իր մի տարեկան յերխային և
զգում եր դուրեկան հանգստություն, վորը տարածվում
եր իր ամբրղջ մարմնով։
Նրա առաջ դրած եր մի բաժակ թեյ ու լրագիր. բայց նա
ինքնամոռացության մեջ ֊թիկնել եր աթոռին և ընկղմվել անորոշ
մտածմունքների մեջ։ Յերեխան շարունակ վեր֊վեր եր թռչում
գեպի լամպի լույսը, բայց միշտ հանդիպելով հոր ձեռքերին ,վորոնք
լայն գրկել եյին իրեն՝ զարմանքով յետ եր նայում, ապա
նորից սկսում իր շարժումները։
Դուրսը անձրև եր, աշունքվա բարակ ու անընդհատ անձրև։
Տների խողովակներից տաղտկալի յերաժշտությամբ անվերջ թափվում
եր ջուրը։ Վերևի հարկից լսվում եյին խուլ ձայներ, վորոնք,
թվում եր, թե գալիս եյին շատ հեռվից , մի ուրիշ աշխարհից։
Դրսից յերբեմն լսվող կառքերի ձայնը նրա առաջ պատկերացնում
եր քաղաքի փողոցները, ուր լապտերները, խոնավության
թեթև շղարշով պատած՝ ոազիսի նման գրավում եյին հազվագյուտ
անցորդներին։ Ապա կառքերի հետզհետե մարող ձայներին հետևելով՝
նրա յերևակայությունն անցնում եր քաղաքից դուրս, դեպի
իրենց գյուղի մութ ու ամայի դաշտերը, տերևազուրկ ծառերը,
անանց անցանելի ցեխն ու շների վոռնոցը ։
Նա տեսն ում եր իր մորը, նստած մեն֊մենակ իր տանը, վառարանի
առաջ։ Ի՞նչ ե շինում այժմ այդ համառ կինը, վորին նա
յերբեք չկարողացավ տեղափոխել քաղաք։ Անցյալ որն իրենց գյուղացիներից
մեկն ասաց, վոր մայրը թեթև, վոտի վրա հիվանդ ե.
ո՞վ գիտե, ի՞նչ գրության մեջ ե... Նա յերբեք չի գալ քաղաք. նա
իր տանը շղթաներով ե կապված...