Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/817

Այս էջը սրբագրված է

Դուռը բացվեց. նևրս մտավ Մինասի կինը, ձեռերը մինչև արմունկները բաց, իր հետը բերելով լվացքի հոտը։ Նա իր սպիտակած, բշտած մատներով բռնել եր մի նամակ, վորը արդեն ձխլվել եր ու. կեղտոտվել։


— Եսոր մի գյուղացի բերավ, ասաց՝ բարեկամ ե, բայց յես չճանաչեցի։


Նա դրեց նամակը սեղանի վրա և նկատելով, վոր յերեխան անհանգիստ շարժումներով դեպի իրեն ե ձգտում, շտապով դուրս գնաց դեպի խոհանոց։


Մինասը վերցրեց ծրարը։ Անշուշտ նամակն իր մորից պիտի լինի. բայց ինչու այս անամ հասցեն գրած ե ավելի վարժ ձեռքով։


— «Սիրելի վորդի,—գրում եր մայրը.—քա՜նի տարի յա, աչքս ջուր կատրեց քեզ ճամպա պահելով։ Որերը համարելով ապրում եյի միշտ աչս դռանը, միշտ սպասելով, վոր հա՜ վորդիս կգա ու իմ ամայի տունը կշենացնի , իմ սիրտն ել կուրախացնի... Ի՞նչ թագցնեմ քեզանից, միշտ իմ սրտի խորհուրդը են ա ելել, վոր մի որ ել դու ընտանիքովդ գաս եստեղ ապրես, քու պապերի , քու հոր ոջխի ծուխն ելի վեր անես։ Ու իմ սիրտն ել փառավորվի , տեսնեմ աչքիս առաջ թոռներիս ու հարսիս, դու յել ազատվես եդ թանգ ու կրակ քաղարից. ախր եդ ի՜նչ կյանք ա, վոր ջուրն ել փողով ես առնում... Եհ, ի՞չ ասեմ, վորդի, գիշեր-ցերեկ մտածում եյի, ախ ու վիշ անում. առավոտները վեր եյի կենում , տանը մտիկ տալիս,

ու շատ անգամ սիրտս փշաքաղվում եր , յերբ

տեսնում եյի մի տեղ գերանը փտած մի տեղ կտուրը քանդված ։ Ուրիշներն ել, հարևանները, վոր եդ բանն ասում եյին, թևս ավելի յեր կոտրում... Հա՜յ տունդ քանվվում ա , հա՜յ մենակ մնացիր, տղեդ մտիցը հանել ա... Յես լսում եյի, մեջս՛ լաց լինում, համա բերանիցս մենակ մի խոսք եր դուրս՝ գալիս.


— Հո՜ւսով եմ հ՜ուսով եմ...


«Գրալիս եր ամառ, գալիս եր ձմեռ, իմ ցավը, իմ կռիվն անպակաս եր. միշտ հետևում եյի , վոր մեր հողի կտորը սրա-նրա ձեռը չընկնի. միշտ աղոթում եյի արթուն հրեշտակի պես, վոր մեր տան ծուխը չկտրվի...Ինչքա՞ն եմ ձեռրերով, մատներով չարչարվել, վոր մեր տունը քանդվելուց ազատեմ. տեսնում եյի հողը ոճորքից թափվելիս, կամ թե մի ճռթոց եյի լսում՝ ուղիղ ա, սիրտս դող եր ընկնում, ամա բերանիցս անպակաս եր.


— Հո՜ւսով եմ , հո՜ւսով եմ...


«Բայց դե ի՞նչ արած. իմ բախտն ուրիշ բան բերեց... Մի որ ել, մեծ անձրևից հետո, յերբ տանից դուրս եյի գալիս, շեմքը փուլ