Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/819

Այս էջը սրբագրված է

Թ Ե Մ Ա Ն Ե Ր


ՎԵՐՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ

1. ԱՌԱՋԱԲԱՆ

1. Պայքարելով աշխարհաբարի հաղթանակի համար՝ ի՞նչի մասին եր խոստանում գրել Խ. Աբովյանը։ Պատասխանը փնտռեցեք «Վերք Հայաստանի»-֊ի առաջաբանում։


2. Հայ Հասարակական վո՞ր դասակարգը շահագրգռված եր աշխարհաբարի հաղթանակով և վո՞ր դասակարգն աշխատում եր պահպանել գրաբարը։


3. Հայոց պատմական անցյալին ի՞նչ մոտեցում ունի Աբովյանը։ Պատմական վո՞ր հերոսները կամ խավերն են պաշտելի նրա աչքում։


4. Ինչո՞ւ, այդքան դժվար եր Աբովյանի համար միանգամից լուծել աշխարհաբարի խնդիրր։ Գտեք նրա յերկվությունը, կասկածների և իր վեպը գրելու Ժամանակ ունեցած տրամադրությունների պատճառը։


5. Հասարակական վո՞ր խավերի գաղափարախոսն ե Խ. Աբովյանը և պատմական ի՞նչ շրհանի ծնունդ։ Հիշեցե՛ք « Հյուսիսափայլի » գործիչներին։


6. Ի՞նչ դրական հետևանք ունեցավ Աբովյանի գործը հետագա ժամանակների համար։


2. ԲԱՐԵԿԵՆԴԱՆԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹ8ՈՒՆ.


1. Գյուղական կենցաղի ի՞նչ պատկեր կա վեպի այս հատվածում։ Ընտանիքի վո՞ր անդամների վրա յե ծանրացած տան ներքին հոգսը:

3.ԱՂԱՍԻՆ.

1. Ի՞նչպես ե վերաբերվում Աղասին յեկեղեցական ծեսերին և հոգևորականներին։ 2. Կարո՞ղ եր գյուղական անգրագետ յերիտասարդը քննադատել կրոնը, թե՞ նրա բերանով խոսում ե ինքը Աբովյանը։ 3.Քննադատելով ծեսն ու հոգևորական տգիտությումնը, Աբովեանը սկզբունքով դե՞մ եր յեկեղեցուն, թե վոչ։ Սպառեցե՛ք վեպի այս հատվածի ամբողջ նյութը։