Սև ու մութը կոխեց մեր անցորդի աչքերը, մինչև նա սթափվեց, լեզուն հանած աղաչանք պաղատանք արեց, մտրակը միքանի անգամ յուր պաշտոնը կատարեց ։
— Աղա, հիմար,ի՞չ ես ծռմռատվում, քեղ հարցնում եմ,
վո՞րտեղից ես, ո՞ւր ես կորչում , ասա ու. պրծի ելի, տեսնում ես՝
հետդ մարդ ա խոսում, արժան չե՞ս համարում պատասխան տալ։
— Գլխիդ մեռնիմ, աղա , հազիվ արտասանում ե մոլորված
գյուղացին, այս ինչ տեղիցն եմ, այն ինչ գյուղն եմ գնում ։
— Բաս վոր ըտենց ա, ես սհաթս հետ դառ, գնա ձեր գեղը,
ձեր տանուտերին ասա, յասավուլ Ղահրամանը հրամայեց, վոր չորս
լիտր լավ բրինձ ղրկես մեր տունը,հալ հալբաթ ասա թող եգուց
հասցնի, գինը կտամ, հասկացար ։
Հիմի թև քաջ ե մեր ճանապարհորդը, թող հանդգնի բացասել,
բաշ ուստա[1] չասել և կամ խոստանա վերադարձին նրա հրամանը
տեղ հասցնել, ըստ վորում յուրյանց գյուղը շատ հեռու յե մնացել ,
իսկ գնալիք տեղն արդեն մոտ ե։ Բայց նա խելքը հացի հետ չի
կերել, յուր կաշուցը ձեռք չի քաշել, այդ փորձն յեթե յուր հետ
առաջինն ե պատահում, յուր ըկեր հարևանների շատերի գլխին
ե յեկել և ինքը լսել, կամ տեսել ե:—Աչքիս վերա, ասելով, ձեռքը
սրտին՝ գլուխ ե իջեցնում և յուր բախտն անիծելով վերադառնում։
Ասես, հա, վայն յեկել ե քեզ տարել, թե վոր չես հետ դարձել
գոռոզաբար մտրակն ոդի ցնցում ե մեր յասավուլն և
ձիուն կրնկում, բոլորովին վստահ յեղած՝ վոր նրա յերեխայքը
վաղը, կամ մյուս որը բրնձով փլավ կուտեն , իսկ խոստացած
վճարքը նույն րոպեյին մոռացման տվեց։
Մի փոքր հառաջ գնաց մեր յասավուլն և հանկարծ մի ուրախ
ժպիտ փայլեց նրա յերեսին։
— Յեղալի թիք՜ա , ծորելով դուրս թողեց այս խոսքն յուր
բերանից, վսեմ գիրք առավ ձիու վերա ու շտապացրեց յուր յերիվարը:
Դիմացիցը մի փոքրիկ կարավան ե գալիս, ստար գավառի
մարդիկ են. մեր յասավուլն ուղիղ դեպի նրանց աշտանակեց յուր
ձին ։
—Բարև ձեզ, փոքր ինչ քաղցր դեմք առած՝ ասաց նա դեպի
կարավանը դառնալով, աստված բարի ճանապարհ տա, վո՞րտեղից
եք, ո՞ւր եք գնում։
— Փամբակիցն ենք, գնում ենք Կողբ աղ բերելու։
— Շատ լավ, շատ լավ, բարի ըլնի, բայց դուք իման՞ւմ եք,
գլխիս վերա։
- ↑ Գլխիս վերա: