վոր ոտար գավառի մարդն իրավունք չունի առանց բիլեթի իր մհալիցը դուրս գալ, դուք, իհարկե, կգիտենաք ես սաստիկ հրամանն ու բիլեթ ել կունենար։
— Չե, աղա, ի՞նչ բիլեթ, Փամբակն ու Կարբու մհալը հարեվաններ
են, մենք պապենական հա յեկել, ա գնացել ենք. ըսկի
ղզլբաշի որուվն ել մեզանից բիլեթ չեյին հարցնում, հիմի հո փառք
աստծու, չիմս[1] ել մի ելլիկ ենք։
— Հանաք եք անո՞ւմ։
— Չե, ղորթ ենք ասում։
— Վոնց թե անբիլեթ եք, բաս մեզ ել ուր են տոնլուղ[2] տալիս
պահում, վոր ամեն փախստական կարողանա արձակ համարձակ
կապը կտրած մհալե մհալ ընկնել։ Դեհ, հոնքերը կնճռում ե
մեր յասավուլը, հետ դարձրեք ձեր ձիանքը, գնանք ես մոտիկ
գեղը, բոլորիդ անունն ել պետք ե գրվի, կռներդ կապոտվին ու
ղրկվիք ձեր մովրովին, դուք փախստականներ եք, աղի գնացողը
ձեր պես չի ըլնիլ:
— Աղա ջան, քեզ մատաղ, մենք հայ քրիստոնյա յենք, մենք
փախստական չենք, յերեք որ ճամփա յենք գալիս, վոչովի մի
շառ[3] չենք արել, ես ա Կողբին մոտացել ենք, թող մեր ճամփեն
գնանք, մի մին բեռն աղ տանենք, մեր քյասիբությունն
անենք[4]:
— Շատ մի խոսաք, գոռում ե մեր Վահրամանն ու ձիանոնց
գլուխը հետ դարձնում յուր հրաշագործ մտրակովը։
— Աղա ջան, չգիտեյինք, ես մինը բաշխ, մյուս անգամ
առանց բիլեթի չենք գալ:
— Տո, ինչ անհասկացողներն եք, յերկու որ ա բերանս հացի
կտոր չի մտել, վոտքս որղանգույից ցած չի յեկել, թե վոր յես
ձեզ բաց թողամ, ել ուր եմ ըստեղրանք ման գալիս։
— Աղա ջան, չտեսնելու դիր, մենք քո վոտի ջաֆեն[5] կքաշենք։
— Դուք ինչքան պտի տաք ինձ, վոր յես իմ թագավորին
խային[6] մտիկ տամ, ձեզ բաց թողամ. եգուց ելոր ել բանն իմացվի,
գլուխս զնդանի[7] մեջ մտնի։
— Աղա ջան, շատեն քչեն, մի մին բան կհավաքենք, քո սիրտը
կշահենք, աչքի տակով անց կացրու, գնա քո գործին, աստված
բանդ հաջողի:
— Ախը գիտեր ինչ դժվար բան ա պատասխան տալը։
— Վոչինչ, մեր խաթեր պիտի յոլա տանես։