— Ե՛հ, ինչ անեմ, խեղճ եմ գալիս, դուք ել քյուլֆաթի[1] տել եք, յեկել եք ըստեղ հասել, հետ դարձնել չի ըլնիլ, գնացեք ձեր ճամփեն. փամբակեցոց փողերը գրպանը դնելով ճանապարհ դրեց: Բայց մտիկ տվեք, տղեք, նախագգուշացրեց նա, բան ե, յեթե ուրիշ յասավուլներ ձեր առաջը կտրելու, լինեն, ասեցեք, վոր Ղարո բեգը մեզ իզին[2] տվեց, թե վոր հարցնեն թե բան տվիք, ասեցեք՝ մի թեթև ծառայություն արինք. են ժամանակն ել ձեզ նեղություն չեն տալ:
— Աստված կյանք, աղա։
— Հիմարներ, աղոթք արեք չպատահին, թե չե մինչև գրպաններիդ
բերանը կրկին չբանաք, ճանգերիցը չեք պրծնիլ, փընթփընթաց
ինքնաբավական Ղահրամանն ու ձիուն կրնկեց։
Արժան ե տեսնել յասավուլին մովրովի, կամ դիցուք, մի հասարակ
աստիճանավորի հետ գնացած ժամանակը. այն առյուծն
այժմ հեզ գառն ե դարձել. ամենայն խոնարհությամբ նստած ե
նա յուր ձիու վերա և բավականին տեղ հետ ընկած ե գալիս. վոչինչ
բան նա չի տեսնում, վոչինչ գոռոզ միտք նրա մեջը չի անց
կենում. նա կատարյալ ծառա յե և մի հոգսով միայն զբաղված ե.
ականջները սրած՝ ամեն րոպե սպասում ե յուր տիրոջ հրամանին։
— Յասավուլ, հանկարծ դուրս ե թռչում այս խոսքն աստիճանավորի
բերնից։
— Բալի[3] աղա, պատասխանելն և մոտ գալը մեկ ե լինում,
բայց միշտ ձիու սանձը պինդ բաշելով, վոր մի գուցե յուր տիրոջից
առաջ անցնի։
— Կո՞ւյր ես, չես տեսնում, վոր դիմացիցը մարդիկ են գալիս,
քո պաշտոնդ մոռացել ես, միտքդ վոր տեղ ե։
Հերի՛ք ե, լասավուլը հասկացավ ու ձիու կողքին այնպես կրընկեց,
վոր խեղճ կենդանին յերկուտակվեցավ:
— Շուտ, շուտ ճանապարհիցը դուրս յեկեք, աչքերը չունի՞ք,
չեր տեսնում, վոր աղեն գալիս ե, ու ձախ մտրակահար անելով՝
շփոթը ձգում ե ճանապարհորդների մեջը, շուտ գտակ հանեցեք,
գլուխ տվեք։
Ուռած փքված քշում ե տղեն յուր ձին ճանապարհի մեջտեղովն
առանց մի սառն վողջունի անգամ արժանացնելու իրեն մինչև
գետին գլուխ իջեցնող գյուղացիներին։
Ահա ճշտությամբ կատարեց յասավույն յուր պաշտոնն և կըրկին
յուր նախկին խոնարհ դիրքն և տեղը բռնեց։