Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/89

Այս էջը սրբագրված է

ծորակը քերող ձիատիրոջ, ձին հարկավոր ա, լեկռ[1] ա յեկել, պիտի նստի Իլանչալան գնա։


- Ես ճամփի մեջ տեղը վո՞նց կըլի յեփ եկող բաղցուն վեր քցել, քաշվելով պատասխանեց խեղճը, համ ել կոռի հերթը իմը չի, յես մեկել որն յեկա կոռատեղից։


— Ասում եմ ձենդ կտրի, մի երկու, անգրելի հայհոյանք թափելով գոչեց յասավուլը, դու յել ջդառար եդ աներես շան տղեն, վոր քոռացավ ու ձիու նոխտեն[2] ձեռից չթողեց,հերիք ա հետներդ խաղ անեմ, այ, հիմա ինքն իրան վեր կընկնի բեռդ։


Այս ասելն ու դաշույնը հանել տկի մեջ ցցելը մին յեղավ:


Քաղցու հակն իսկույն դատարկվեց , մյուսն ել հավասարակշռությունը կորցրեց, վայր գլորվեց ձիու մեջքից ու պատռվեց։


Վողորմելի գյուղացին մոռանալով, վոր մի կարաս գինին հողի հետ խառնվեց, ընկավ յասավուլի վոտքերն ու աղաչում եր , վոր խնայի իրան, ձին հետ տա։


— Տունս կքանդվի՜, ելած չելածն յերեք բեռն եր, մինը դու թափեցիր, յերկուսն ել տաքարի[3] մեջն ա, կմնա կքացախի, յերեխեքանցս տարեն ապրուստը ջլիս կկտրվի,թող գնամ են յերկու բեռը բերեմ կարասներն ածեմ, իմ ձեռքովը ձիս թամբեմ, լեկռին տանեմ տեղ հասցնեմ ու հետ գամ ,լեզուն հանած պաղատում եր խեղճ մարդը:

— Քո հորն ողորմի, հեքիմը գյուղում մնա, թե դու քաղցու պտի բերես, շատ մի քանիսի դարդն եր, թե քո լակոտները քաղցած կկոտորվին։


— Ախար իմ հերթը չի, ես ինչ անաստվածություն ա, վերջապես հուսահատ ձին ձեռքից թողեց վողորմելին և վիզը ծռած՝ մնաց յասավուլի քամակիցը նայելով, վոր ձին քաշելով այս խոսքերը պատասխանեց ու գնաց:


— Եդ իմ բանը չի, գնա ձեր տանուտերին ասա թող խրատվի ու մյուս անգամ հերթի ձին գեղիցը դուրս չթողա։


Յասավուլի հեռանալուց հետո արյունում շաղախված պնդերեսը վեր կացավ և փնթփնթալով գնաց. մտրակի ծայրը դիպել եր հոնքին և պատռել, վոր յեթե փոքր ել ցածր առներ՝ անպատճառ սա յել զրկված կլիներ յուր աչքից՝ ինչպես մյուսն յուր մի կարաս գինուց և ձիուց:


— Գլուխ քարը, թե ունքս պատռվեց, հլա ձիս ձեռիցս չթողի,

  1. Բժիշկ:
  2. Յերասանակը:
  3. Հնձամնի մեջ շինած գինու հորը: