Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/91

Այս էջը սրբագրված է

պռունգ չպետք ե կտրեր , յուր ծանոթի տանը պիտի բավականանար խաշած ձվով հյուրասիրվելով, բայց Մահմատ֊Բաղրը նոր յերիտասարդ, յուր նմանների պես չեր պահում այդ կանոնը. Խեչանի տանը նա ուտում եր ինչ վոր յուր առաջը բերում եյին և ամենափառավոր կերպով վայելում եր Խեչանի գովական գինին ու արաղը։ Մահմատ-Յաղրը գոհ գնաց Սաքոյի շահերին, իսկ ինքն՝ այսքան թշվառությանց պատճառը՝ մի կորկի չափ ցավ չզգաց, չզղջաց յուր չարագործության վերա։ Նա մի բանի համար միայն խիստ ցավեցավ. նրա ծրագիրը վոչնչացավ, ինքը հավիտյանս զրկվեցավ Խեչանի հարստությունից. նա մի բանի համար միայն յերկմտեցավ և գորա հառաջն առնելն եր յուր ճիգը։ Հանգամանքն այնպես բերերց, վոր կարելի յեր հետևեցնել թե Խեչանը կարող եր գուշակել յուր անբախտությունների բուն պատճառը. առանց Խեչանի ցանկության ինքը Սաքոն մեդալի յեր ներկայացրել նրան, մի քանի որ հառաջ ել խնամախոս եր խրկել և ահա այս ամենից հետ՝ հանկարծ Խեչանի աղջկա պսակը խափանվում ե և տանը մարդասպանություն ե պատահում։


— Սրա հառաջը պտի առնել, թե չե իմ գլուխն ել զնդանի տակ կմտնի ու մովրովինն ել՝ մտածեց Սաքոն և հնարքը գտավ։ Յերկյուղը մենակ Խեչանիցն ա, թե վոր նա բռնվի, փակի տակ գրվի, ել ով պտի գլուխ ցավացնի, բանը կքնի ու կփթի, համ մենք ապահով կլինենք, համ ել մեջը մենծ ոգուտ կքաղենք։


Այս ընթացքումը Սաքոն պատրաստեր մովրովին և Աշտարակ ուդարկեց։


— Այստեղ դավաճանություն կա, բոլորը հնարովի խոսքեր են, ի՛նչ աղջիկ փախցնել, ի՞նչ աղջիկ մարդասպան, այս տղամարդի գործ ե և հին ատելության ու վրեժխնդրության հետևանք, գոչեց մովրովը դիակը զննելուց հետո. այս պատը գիտությամբ ե քանդած և խեղճ յերիտասարդին բռնությամբ կամ խաբեյությամբ ներս ե մտցրած, յես իսկույն հանցավրրը կգտնեմ և նրա չարագործության արժանի պատիժը կտամ.


Մովրովը Խեչանի սենեկներից մեկում ատյան նստեց և ծառաներիցն սկսավ հարցմունքի սկիզբը դնել։


Յեղելությունը վոչ վոք չեր իմանում բացի Հերիքնազիցը, վորին մովրովը մոտ անգամ չեր ուզում թողնել։


— Քn ուժդ ու բազկիդ զորությունը ինչ ե, վոր դու այդպիսի յերկայն խիշտը կարողանաս ձեռքումդ շարժել և հաջողությամբ սրտի մեջ ցցել։ Այդ հին փթած հնարքներ են՝ գլխավոր մարդասպանին աչքից փախցնելու համար, բարկացմամբ խոսում եր մով֊