րովը, կամ թե պարսիկը հայի աղջկանն ինչի՞ պետը ե փախցներ, ի՞նչ հաշիվ ուներ, քրիստոնյան մահմետականի կին չի կարող դառնալ և ինչպես դու քո բերանով վկայում ես սրա մյուս ընկերներն ել պարսիկ են յեղել:
֊ Յես ինչ վոր լսել եմ, ինչ վոր արել եմ, են եմ ասում,
սուտ խոսելու կորիք չունիմ, հիմիկեց հետը կամքը քո հրամանոցն
ա, պատասխանեց Հեղնարն և մովրովի ձեռքով նշան տալու
վերա հեռացավ։
— Հառաջ արի, աղա Խեչան, հեգնաբար հրամայեց մովրովը,
ի՞նչ ես գլուխդ կախել, սուտ տրտմություն յերեսիդ կիտել, քեղ
պես ծեր աղվեսների շատ եմ հանդիպել, իմ ձեռքիցս չես կարող
փախս տարլ:Քn դիմացիդ մարդը նա չե, վորին դու ջուր քաշես.
լավն այն ե, քանի քեղ շատ չեմ ստիպել, ուրիշ որինավոր միջոցներ
չեմ ձեռք առել, պարզ խոստովանիս ու պրծնիս. ես ամենը
քո արածներն են, քո դողդողարող ձեռքերն են, վոր գիշերվան
մթության մեջ շատ առուգությամբ բռնել են խշտի դաստակը և
վողորմելի յերիտասարդին քո վոխակալությանդ զոհ արել։
— Լավ միտք արա, աղա մովրով, թե ի՞նչ ես խոսում, Խեշանենց
Խեչանի տզգը պապե պապ մի ճանճ ել չի սպանել, մրջիմը
չի կխչորել ու հիմի յես քու ասելովը պտի 20, 3օ, տարվեն
մեր ու Մահմատ-Բաղրենց տան աղ ու հացին խային[1] մտիկ տայի,
յես եդ խեղճի հոր հետ ախպոր պես եմ ելել, իրան վորդուս պես
եմ ընդունել, ի՞նչ քեն ունեյի դրա դեմը, վոր բերում եյի իմ
տանը սրտիս մուռը հանեմ, են ել իմ տանը. թե վոր յես մարդ
սպանել ուզեյի, ուրիշ տեղ չկա՞ր։ Իմ քվոր աղջիկը յեղելությունը
քեզ տեղն ու տեղը պատմեց ու պրծավ։ Դու հենց իմանում ես,
թե յես վոր զարթուն ըլնեյի, ես անբախտությունն իմ տանը կպահե՞ր,
բայց ջահել անփորձ աղջիկ՝ ինչ վոր խելքին փչել ա՝ են
ա արել։ Յես չգիտեմ, ես ի՞նչ աստծու բարկություն ա, յերկնային
թագավորն իմ վո՞ր մեղքն ա յերեսովս տալիս, հալբաթ մեղավոր եմ,
վոր 100 տարիքով չլսված բանն իմ տանը տեսնվեց,
յերեկ մինուճար աղջկանս պսակը ձեռ ձեռի տալու տեղը խափանվեց,
եսոր ել աղջկանս քամակիցն ընկնողներն ես խեղճ ջահել
ջիվան բեգի արյունը մտան ու իրանց մուրազին ել չկարողացան
հասնիլ:
— Լավ, վոր դու յես ասում, թե աստված քո մեղքն ա յերեսովդ
տալիս ,չար մարդը միշտ կպատժվի, մենք դատավորներս
աստծու արդար աջն ենք, վոր քեզ պես չարագործներին պատու-
հասում ենք։
- ↑ Նենգորեն: