Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/93

Այս էջը սրբագրված է

— Յես շատ լավ գիտեմ, մովրով աղա, թե փորձանքների ծերն ում տակին ա. գործակալն ի՞նչ իրավունք ուներ իր տված հրամանը քանդելու, ի՞նչ չհասություն կա մեջը՝ վոր գրում ա, ինչ կապ ուներ յասավուլի, կամ թե քո անումն իմ վորդու պսակի հետ. քո հրամանն ի՞նչ գործ ուներ յեկեղեցական կարգերի մեջը, դու մարմնավոր դատավոր ես, հոգևոր դաաավոր հո չե՞ս, դրա համար կանսիստոր կա, Եջմիածին կա: Թե վոր յերեկ մեր գեղացիք ինձ թողային կաթողիկոսի ու նաչալնկի մոտ գնալու, հիմի ամեն բան հայլու պես պարզ կերևար. բայց արևը վատ տեղ մեր մտավ: Վնաս չունի դու դեռ քո քննությունդ պրծի գնա, Եջմիածինը հեռու չի, մնացողն իմ գործն ա։


— Զայնդ կտրի՛, շնծեր, դեռ. սպառնալիք ե՞լ ես տալիս, ինձ ես ուզում քո չարագործությունների մեջ խառնել դու կարծում ես, վոր այսուհետև լույս արև՞ պիտի տեսնես, վոր մարդու յերես գնաս, բարկացավ մովրովն ու տեղիցը վեր թռավ, մի այնպիսի խիստ ապտակ տվեց խեդճ Խեչանին, վոր նա շարժվեց ու վայր ընկավ։


- Տանուտե՛ր, հրամայեց մովրովը, իսկույն այստեղ կանչել տուր քահանային, թող բերի յուր հետ գործակալի հրամանը, իսկ դու տուր իմ գրած հրամանաթուղթը:


Տանուտերը հանեց ծոցից մովրովի գրածն և տվեց իրեն։

— Այս մեկ, Խեչան աղա, քո փաստերից մեկը վոչնչացավ, հեգնելով պատառոտեց մովրովը յուր գրած գիրը և վառարանի մեջը ձգեց։


— Այս ել քեզ յերկրորդը՝ սրանից ել ձեռքերդ լվւս, գործակալն ել ազատվեցավ պատասխանատվությունից։ Տերտերի հրամանաթուղթն ել ձեռքիցն առնելով մեջ ձգեց մովրովը։


— Ա՛յ աղա, իմ վկան ել, իմ տերն ել նա յա, պատասխանեx Խեչան յերկինքը մատնացույց անելով, նա ամեն բան տեսնում ա։


— Այդ թողանք, Խեչան, շատ ուշ ձեռք առավ անփորձ մովրովը խորամանկությունը, որենք ե, դատավորը կսպառնա յել, կորբի ել, յես փորձելու համար քո վերա բարկացա, յես գիտեմ, վոր իմ գավառումը քեզ նման առաքինի և բարի մարդ չկա արի, ճշմարիտը խոստովանիր. իմացած կաց, վոր ինչքան և մեղավոր լինիս, յես քեզ բոլորովին կարդարացնեմ ասա ընչի՞ համար այս բանը գործեցիր, ինչ վոխ ունեյիր պարսկի դեմ և ինչպես մտածեցիր այդ հնարքը:


— Աղա, դու զուր ինձ եդպես հարցմունքներ մի անիլ, յըս ուրիշ ասելու բան չունիմ. յես հենց են ժամանակը վրա հասա, վոր քվորս աղջիկը բանը վերջացրել եր. ամեն բան նա յա լսել. ինչ վոր քեզ ասեց, մեզ ել յերեկվանից դեսն են ա ասում։