Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/95

Այս էջը սրբագրված է

չալնիկի մոտ ել կասեմ, թող եսքան բազմությունը հայ ու թուրք լսեն ու վկա ըլնին, հրամայի գրագրիդ ասածներս մի մին նշանակի, յես ել տակին ձեռք քաշեմ:


— Ա՛յ, ջամիհաթ[1], անկաջ դրեք, դարձավ Սմբատը դեպի բազմությունը, Մաշատի Մահմատ-Բաղր բեգին յես եմ սպանել, իմ բերանովս իմ մեղքս խոստովանում եմ, դուք ել վկա կացեք:


— Սուտ ես ասում, Սմբատ, հոգուդ մեղք մի անիլ, ներս ընկավ հանկարծ Հերիքնազը, վոր պարապծ եր հեղնարի հետ, աստծուն ել հայտնի յա, վոր ես թիլիկ-միլիկ ձեռներն են սպանել, թե վոր չեք ավատում՝ այ արնի նշանները։ Յես եմ սպանողը , յեթե բռնվել ա՝ յես պտի բռնվիմ. աղա, վոտիդ տակին մեռնե՜մ, չոքեց աղջիկն ու փաթաթվեց մովրովի ձնկլները, վոչ իմ քեռին ա մեղավոր, վոչ իմ փեսեն. մինն սպանելուց հետն իմացավ, մեկելը խալխիցը շատ հետո հասավ, յես եմ արել, ինձ բռնիր ու ինձ կախ տուր։ Աստված ինքն ել իմանում ա, վոր իմ սրտումս չարություն չի ելել. յես իմ քեռու աղջկա պատկառանքը պահելու ու մեր գլուխն ազատելու համար եմ արել. ես վոչ իմացել եմ տուն մտնողը Մահմատ֊Բաղրն ա, վոչ նրա դեմ մի վոխ եմ ունեցել, թե վոր յես նրան սպանած չըլնեյի, հիմի վոչ իմ քեռու աղջիկն ըստեղ կըլներ, վոչ, շատ կարելի յա, մենք սաղ կըլնեյինք. յես մթան միջին տեսա հինգ զորբա[2] ձիավորներին, թե վոր նր՛անք մեր տունը մտնեյին, ի՞նչ կըլներ մեր հալը[3]։


— Թողեք, բալեք ջան թողեք, մովրով աղեն շատ արդար դատավոր ա, յես սրանից շատ շնորհակալ եմ, վոր ձեզ մարդատեղ չի քցում, ձեզ մհալ չի դնում[4], յես ծերացել եմ որերս անց են կացել, մի վոտս գերեղմանումն ա, յես եմ պատժվելու արժանի, աղջկա խոսքն ընդհատեց Խեչանը. Սմբատ ջան ,քեզ եմ հանձնում իմ տունս կառավարելը, դու իմ յերկու վորբերին հերություն, ախպերություն, տիրություն արա. ել ըստուց հետը դու ձեր տունը չգնաս,բոլոր իմ ունեցածներս քեզ համար եր ու ես որ ել տերը դու յես. յես ես րոպեյից իմ հայրական որհնությունը ձեր գլխին եմ թափում, թե վոր բան ա, յես ես փորձանքիցն ել պրծնեմ վոչ, պսակվի քn նշանածի հետ ու քn քենուն՝ իմ սիրեկան Հերիքնազին՝ քn հալալ քվեր պես պահի ու մի լավ տղի տուր, հետն ել քվեր պես անխնա բաժինք տուր։


— Ափու ջան, խոսը մի խառնի , թող մովրով աղեն ինձ բռնի։


— Սուս ,ել իրավունը շունիս խոսելու, յես քեղ հրամայում եմ։ Հերիքնազ ջան, դարձավ ապա Խեչանը դեպի յուր քրոջ աղ

  1. Բազմություն:
  2. Հուժկու:
  3. Դրություն:
  4. Ուշք չի դարձնում: