Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/97

Այս էջը սրբագրված է

զակիցքը, մեզ բաշխի՛ր , բաց թող այդ ծերունվույն, գործիցն յերևում ե, վոր դա անմեղ ե և աղջիկն ե սպասողը. նա յել իրավունքո՛վ ե արել, մեր ամեն մինը նույնը կաներ. յերբ պատդ ծակում են ու տունդ մտնում, ել ուրիշ ինչ կարաս անիլ, գրիր ինչ վոր ճշմարիտ ե, մենք ամենքս ուրախությամբ ստորագրենք։


— Կորեք ամենքդ ել իմ աչքից, անպիտաններ, բարկացավ մովրովը, ձեզ յես մարդատեղ եմ գնում, բան ասում՝ դուք ել նազ եք անում, վոչ մեկիդ ստորագրությունն ինձ հարկավոր չի, յես իմ քննությունը վերջացրի:


Ամենքը հետ քաշվեցան և գլուխները կախեցին։


— Մահմատ-Բաղրի դիակը հանձնում եմ յուր աղգականներին, տնորինեց մովրովը, թող տանեն յուրյանց գյուղումը հողին պահ տան, մինչև վոր գավառական բժիշկն Յերևանից վերադառնա և գնա վերքը քննի, իսկ դու՝ Աշտարակու տանուտեր, 10 զրահակիրներ պատրաստիր, վոր այս բանտարկյալին տանեն գյուղե գյուղ Սև ջրի գլուխը:


Այս անաչառ քննությունն անելուց հետո մովրովը ձի նստավ յուր մարդկանցովն ու վերադարձավ յուր կացարանը։


— Շատ խելոր քննություն ես արել, գլխիդ մատաղ, հիմի ջեբիդ բերանն արխեյին հետ բաց արա ու մի կողմը կաննի, ուրախ ուրախ մտիկ տուր, փառավորվի. Խեչանենց Խեչանի փողերը մի մին վոտնավորվելու յեն ու քո քիսումը բնակալելու։ Յես մոռացա հրամանաթղթերի համար բան ասել, համա քո խելքդ առանց են ել ծով ա, ինձանից լավ ես հասկացել ու կրակը քցել, իզութոզը[1] նջել, որ ըսկի բռնելու տեղ չունենան. ախար յես քո վոտի չճեղի[2] չափ հասկացողություն ընչի կունենամ։


Ահա Սաքոյի խրախուսականը, վոր կարդաց մովրուվի գլխին, երբ նա Աշտարակից վերադառնալով՝ կանչեց և լուր կատարած ործերի հաշիվը տվեց յուր մտերմին։

«ՀԱՑԻ ԽՆԴԻՐԸ»

  1. Հետք:
  2. Կճղակ: