Այս էջը հաստատված է
ԿԱՊՈԻՅՏԸ
Երկինքը կապույտ է. սւչքերն ալ սիրուն,
Մեզի կը նային կապույտով անհուն.
կապույտ են բոլոր իրերը անուշ,
Ծովերը անհուն,ծաղիկներ քնքուշ,
Ամպերը աննյութ, հոգին լուսեղեն,
Երբոր դուրս կ՚ելլա իր պահարանեն:
Սիրած եմ այդ գույն, մարած կամ թե վառ,
Երբ ճերմակներուն մեջեն ժպտի հար.
Սիրած եմ սիրով աղու խունկի պես,
Ինչպես կը սիրեմ աստղերն հրագես:
Սիրված գիրքի մը թերթերուն մեջտեղ
կապույտ ծաղիկ մը կը դնեմ շատ հեղ,
Որպեսզի ով որ օր մը զայն տեսնե,
Ծսւղկին հետ անուշ հույզերս ալ հիշե:
21