Այս էջը հաստատված է

ՀԻՆ ԿՐԾԿԱԼԻ ՄԸ ՀՈԻՇԵՐ
Քեզնով էր, որ առջի անգամ
իմ նոր սուգըս կըրեցի,
Սև կուրծքիդ տակ խոցոտելով
տրտում սիրտըս կանացի,
Գունատ տեսքըդ հիմակ սակայն
սրբըված սև սուգերեն,
Միտքս կը բերե անուշ հուշեր
իմ դպրոցիս օրերեն:
Դեռ մելանի բիծեր հարկավ
կրնամ գտնել քու վրադ,
Որոնք ինծի հուշարարներ
են քեզի' մեյմեկ արատ,
Անոնք ինծի հուշարարներ
են դպրոցի օրերուս,
Որոնք շատո՜նց լուռ սըլացան,
անոնց դարձին չունիմ հույս:
Ծըրարիս մեջ, ուր խաոնիխուռն
օձիք, պլուզ և ժանյակ,
Ժապավեններ հինեն-նորեն
եկած ինկած տակե-տակ,