Այս էջը հաստատված է
մեջ կը քաշվին, ի՛նչ լռին ու խորհրդավոր է միասնությունը դաշտերուն. եթե երբեք մշակի մը հողոտ կոշիկները խանգարեն այդ լռությունը կամ անզուսպ պզտիկ այծի մը բոժոժը սուր ձայն մը բերե հեռու, շուտով կը մարի անիկա հեռավորության մեջ: Երբ ձմեռը իր ճերմակ պատանքը ծսւծկե դաշտերուն վրա ու մառախլապատ հորիզոնը չի ցուցադրե այլևս արևին տաք երեսը, երբ քամին իր տխուր հեծկլտուքը սուլե գիշերին մեջ ու երկինք սառած արցունքներ թափե, ո՜վ Տեր, այս պատուհանին քով նստած պիտի նայիմ ճերմակ, միապաղաղ դաշտերուն ու պիտի սպասեմ, որ քու անուշ կամքդ կատարվի: Ո՜վ Տեր, այս դաշտերը քու վրադ կը խոսին, այս վերջալույսը քու փառքդ կ՚երգե, ու հոս նստող այս սևազգեստ նվաստ աղջիկը քու ներող սիրո աոջև կը խոնարհի...
4. Հ. Արշակյան