Այս էջը հաստատված է

րըն ու թատրոնները պատրստվին հանդեսներու և ուրախություններու. Եվ ԸՍԵԼ, ԹԵ ԿԱՆ ՄԱՐԴԻԿ, ՈՐՈՆՔ ՄԻԱՅՆ ՎԱՅԵԼԵԼՈՒ ՀԱՄԱՐ Կ՚ԱՊՐԻՆ... Ու տրտմորեն կը խորհիմ իմ ձմեռային գիշերներուս վրա զոր պիտի անցընեմ ագարակին ընդարձակ ու պաղ սրահին մեջ, ի զու՜ր վառող վառարանին անկյունը կիսովին պառկած մտիկ ընելով հովը, որ դաշտերուն վրայեն պիտի փչե սուլելով լալագին: ...Գրեցեք ինծի Մյուսեին վրա. այդ ֆրանսացի բանաստեղծը ամենեն փափուկ ու զգայուն գրիչը ունի. Տեմիրճիպաշյանի սիրականն է. իր առ Նիրվանա ուղղած նամակներուն մեջ միշտ Մյուսե կա: Մյուսեի բանաստեղծությունները երգերու կը նմանին և ես, ՈՐ ԵՐԳՈՎ ԿՈՒԼԱՄ ՈՒ ԵՐԳՈՎ ԿԸ ԺՊՏԻՄ` ԿԸ ՊԱՇՏԵՄ ԱՅԴ ԵՐԳԵՐԸ. ԱՐԴԵՆ ԱՂՋԻԿՆԵՐՈՒՆ ՀՈԳԻՆ ՈՒ ԿՅԱՆՔԸ ԵՐԳ ՄԸ ՉԷ՞: ...Պարտեզեն կուգամ, ախոռներու բակեն անցնելով, ուր իրենց փարախին մեջ ոչխարները անփութորեն կ՚որոճան. պարտեզին դռնեն դուրս ելա. բլրակը, ուր զույգ մը վտիտ ծառեր հովեն կը տատանին` ամայի է. պատին քովեն կը դառնամ, դեղին ծաղիկ մը` միս մինակ, չոր հողերուն մեջեն ծլեր է: Չէ, չեմ ուզեր, որ բիրտ ոտքերու տակ կոխկրտվիս, աղվոր, անշուք ծաղիկս, փրցուցի, որ տետրակներուս մեջ չորցնեմ քրի-

58