Այս էջը հաստատված է

զադեմիս հետ զոր երեկ քաղեցի: Արտերը կանա՜նչ, կանա՜նչ կտրեր են. հեռուն Պոլիսը բլուրեն վար կը տարածվի իր վիժանուտ թաղերով. ավելի անդին` լեռներ մշուշը պլլված, ու Մարմարան անչա՜փ աղվոր, անչափ սարսռուն արևուն հրակեզ ճաճանչներուն տակ: Ասդին, Պալըգլըն իր նսեմաստվեր նոճիներուն տակ սփռված մարմարե շիրիմներով, և ճերմակ ու փոշոտ ճամբա մը կա` ուր հաճախ աչքերս կը հառին ծանոթ դեմք մը տեսնելու հույսով. հովը կը փչե, պու՜-ու՜, վերարկուիս ծայրերը թռցնելով. ու ես մսելու վախով կը թողում ղաշտն ու իր աշնանային դյութիչ տեսարանը ու բնակարանս կը շտապեմ` մատներուս մեջ սեղմած աշունի վերջի՜ն ծաղիկս: Ցտեսություն, ուրեմն, Հրա՜նտ, մի՜ ուշացընեք ձեր նամակը Հղել ՊԱԼԸԳԼԸԻ ՆՈՃԻՆԵՐՈԻՆ, ԵՏԻՆ ՄՈՌՑՎԱԾ ձեր քրոջը...

..,Աղջիկներ կան, որոնք անհավատի ձևեր կառնեն, ինչ֊որ ամենեն ատելի է, վասնզի կնոջ մը անկրոնությունը զայն տգեղ ու նողկալի կ՛ընե, չէ՞:

...Դուք գիշերները կ՚ընտրեք ինծի գրելու համար. մութին մեջ վառվող լամբարը ու քամին առթած լուռը ձեզ կը ներշնչեն: Ես` առտուները, զարթոնքի ու նոր արթնացող մարդկության ձայները ունկնդրելով է, որ կը սիըեմ գրել:

54