ունի... կը տեսնեք, եղբայրս, իմ շուրջս ալ վարդագույն չէ. բայց երբ մարդ բաղդ չունենա` սիրե՜լ անգամ չի կրնար... Անշուշտ, բանաստեղծները ավելի կ՚զգան և թերևս, ասոր համար է, որ շուտ կը մեռնին: Զգայուն մարդը միշտ դժբաղդ է։ իր աչքերը միշտ արցունքոտ են: ԵՐԱՆԻ՜ ԵՐՋԱՆԻԿ ԱՆԶԳԱՆԵՐՈԻՆ. ԵԹԵ ԳԻՏՆԱ՜Ն ՈՐՔԱՆ ՓԱՓԱՔԵԼԻ է ՎԻՃԱԿՆԻՆ: ...Այն խավարները, որոնց վրա խոսեր էի, եթե պատմելու ըլլայի, հատորներ չի պիտի բավեին, վիշտեր չեն անոնք, այլ եղերերգ մը... ...Պայրըն, Շեքսբիր, Լամարթին բավական ծանոթ են ինծի: Ոսկյան իմ ամենեն սիրած բանաստեղծս է եղած, ինչպես Դուրյանը: Իր գրածները ցավի աղաղակներ են. ան ալ Դուրյանին պես իր մահը նախատեսած է. Աստված իմ, արդյոք բոլոր Հայ բանաստեղծները այս տխուր վախճանի՞ն կը հանգին: Այն բանաստեղծները, որ գրած ատենին կուսան` մեծ ու ճշմարիտ բանաստեղծներ են, և, Հրանտ, ձեր զգացումներն են, որ ձեր գրիչը կը վարեն: ...Հոս ագարակ է, հովը ամեն կողմեն կը փչե, անգամ մը, որ ձյունը կը տեղա, հազարումեկ ծակե կը փչե սառի պես, ու երբ ջերմոցին
56