Այս էջը հաստատված է
ԿԱԽՕՐՐԱՆ
Անո՜ւշ, անո՜ւշ փչեն հովեր
Մարմարայի բացերեն,
Քնքո՜ւշ, քնքո՜ւշ ժպտի եթեր
Ծաղիկներուն թավշեղեն:
Հսկա ծառին վեհ հովանին
Զիս կը պահե արևեն,
Քանի կ՛օրվիմ` կը սոսափին
Տերևները վերևեն:
Ոտքերուս տակ օթոց կանաչ
Կը խուսափի միշտ ինձմե,
Արեգակին ոսկի ճաճանչ
Լույս փոշի մը կը ցանե:
Ու շրթունքըս տեղի կուտան
Հոգեպարար մեկ երգի,
Զիրար գրկեն երգ ու օրրան,
Սիրտս հրճվանքով կը բերկրի:
17