տուիրանաց աստուծոյ՝ ղամենեսեան լուսաւորեսցեն»[1]։ ԺԻ․ կանոնի ներածության մեջ վշտացած գրում է քահանաների ծուլության, «մանաւանդ ուսումնատեցութեան» մասին․ «ղի ասացին, թէ ինքեանք չեն ուսեալ և ոչ զորդիս իւրեանց ի դպրոց ունին»։ «Արդ, բարձէք այսուհետև ի ձէնջ զայսպիսի թշնամանս, զորդիս ի դպրոց կալարուք, զի գիտունք լիցին։ Ծաներուք, զի որպէս կուրութիւն աչաց ատելի է մամնոյ, նոյնպէս և տգիտութիւն ոգոյ՝ ատելի է աստուծոյ»[2]։
Երրորդ հատվածի վերջում (էջ 38 և հտ․) կա մի հիշատակարան. «Այս սահմանագրութիւն կարդաց գրեցաւ հրամանաւ երանելոյ Սահակայ մեծ հայրապետի Հայաստան աշխարհի, ընկալեալ ի քաջ նահատակէն ի տեառնէն Գրիգորի, թարգմանեցաւ միայն յունէ ի հայ»։ Այս հիշատակարանն անպայման հետագայի գրություն է. Սահակի կանոնները վերագրվել են Ս․ Գրիգորին, դրանց ավելի կարևորություն տալու համար։ Կան և առանձին «Կանոնք սրբոյն Գրիգորի առաքելոյն Հայոց»։
Հետագայում առաջ են եկել և ուրիշ կանոններ, որոնց սահմանված են կամ Հայոց եկեղեցական ժողովներով կամ աոանձին հայրերից։ Դրանք, հետներն ասած և «Կանոնք Ադուանից», ինչպես և աոաջին երեք տիեզերական ժողոցների կանոնները, այլև «Կանոնք առաքելականք» կոչվածները, կազմում են Հայոց եկեղեցու կանոնագիրքը։ Այս ժողովածուն, որ, ինչպես ընդունում են, կազմվել է Հովհան (Յովհան) Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի ձեռով և հետո հետզհետե լրացվել է, հայոց հին դպրության մի կարևոր մասն է։ Աշխարհիկ գրավոր օրենսդրություն չի եղել մեզնում հնումն. մինչև 12-րդ դարն առաջնորդվել են սովորույթի դիրքով։ Բայց որովհետև եկեղեցական ժողովներին հոգևորականների հետ հավասսար մասնակցել են և իշխանները, ուստի եկեղեցական կանոնները բսնել են և աշխարհիկ օրենքների տեղը։
Սահակ Պարթևից մնում են և երկու թղթեր։ Կոստանդնուպոլսի պատրիարք Պրոկզը 435 թ. ուղարկում է մի թուղթ Սահակին և Մաշտոցին, և սրանք երկուսը միասին պատասխանում են նրան։ Մի թուղթ էլ Մելիտինեի Ակակիոս եպիսկոպոսն է ուղարկել Սահակին, և սա պատասխանել է նրան։ Թղթերը կարևոր են դավանաբանական տեսակետով[3], Սահակ Պարթևի անունով հայտնի են որոշ թվով հոգևոր երգեր ևս, որոնց մասին կխոսվի հետո։
1. Կենսագրական։ — Մաշտոցի կենսագրությունը տեսանք վերևում։ Կարևոր է հետևյալ լրացումը բերել այստեղ։ Կորյունը պատմում է, որ երբ Մաշտոցը կարողանում է Կոստանդնուպոլսում կայսրից հրաման առնել Արևմտյան Հայաստանում հայերեն դպրություն սովորեցնելու, միաժամանակ կայսրը նրան հրամայում է «և վասն ժանտագործ ազգին բարրարիանուաց և եկեղեցեաց հաստատութեան»[4]։ Երբ նա դպրոցների գործը կարգադրում է