դագրում է Արևմտյան Հայաստանում, «ապա յեա այնորիկ, - գրում է Կորյունը,- ձեռն արկանէր զդժպատեհ և զկամակոր բարբարիանոս աղանդն քննելոյ։ Եւ իբրև ոչինչ գտանէր հնարս յուզգութիւն ածելոյ, ասեալ ի գործ արկանէր գթշուտտացուցիչ գուտգանն, ծանրագույն պատուհատիւք ի րանդս, ի տանջանս, ի գելարանս։ Իսկ յարժամ այնու ես պակառեալ ի փրկութենէն գտանէին, խստակեայս, ապա խատկեայս, ապա խանձեալս, մրեալս և գունակ գունակ խայտառակեալս, ր յարխարհէն կորզէին»։ [1]
«Բարբարիանաս» (իսկապես՝ «բորբորիանոս») աղանդը հավանորեն համարում են նույնը, ինչ որ մծղնե ( մետալյան) կոչված աղանդը, որ 6-րդ դարում տարածված է եղել Հայաստանում։ Այս մեզնե աղանդի հետևողները կոչվում են «պղծագործ»։ Նրանք անխտիր հաղորդակցություն էին պահանջում տղամարդկանց և կանանց մեջ»։ Կորյունն էլ իր հիշած «բորբորիանոսներին» բնորոշում է «ժանտագործ Րահար» [2] բառով, որ նշանակում է «պղծագործ», «պոռնիկ»։ Թե այդ նշանակությունը ճիշտ է, պարզ է․ նա Ս․ Գրքի մեջ նշված պոռնիկ Րաֆարին էլ անվանում է «ժանտագործ Րահար»։ [3] Մեր մատենագիրներն ուրիշ դեպքերում էլ պոռնկությունն այդ բառով են արտահայտում, ինչպես, օրինակ, Ագաթանգեղոսի մեջ [4] «ժանդագործ երկիրն Սոդոմացոց»։ Եփեսոսի ժողովն ուրիշնեչօ թվում՝ բանադրել է և մեռյալներին - մծղնե աղանդի հետևողներին։
Այդ «բորբորիանոս» աղանդավորներին շփոթել են նեստորականների հետ։ Բայց այդ սխալ է, քանի որ Նեստորը բնավ ջատագով չի եղել պոռնկության։ Բացի այդ՝ Նեստորը Կոստանդնուպոլսի պատրիարք է դարձել 428 թ․ , որից հետո բացվել է նրա վարդապետությունը, որ և մերժվել է Եփեսոսի ժողովում 432 թ․։ Իսկ Մաշտոցի հիշյալ հալածանքը տեղի է ունեցել Եփեսոսի ժողովից տարիներ առաջ։ Չնայելով դրան՝ Կորյունի հիշված կտորն այնպես են հասկացել, թե իբր Մաշտոցը հալածել է նեստորականներին և նույնիսկ կենդանի այրել է տվել այդ աղանդավորներին։ Եվ այսպես ոչ միայն այլազգիները (Ֆրիդ․ Կոնիբեր), այլև հայերից ոմանց․ թե իբր Մաշտոցը «աղանդավորներին կենդանի այրել է», թե դա «մի արատ է ձևում Մաշտոցի մեծ արարքի վրա» և թե «աղանդավորների հալածանքը նրա կողմից ավելի մեղմ չի եղել, քան քրիստոնյաների հալածանքը հեթանոսների կողմից»։ [5] Հալածանքը, անշուշտ, եղել է և հրամայված է եղել Կոստանդնուպոլսից, թերևս,- ինչպես կան կարծողներ, - իբրև պայման Արևմտյան Հայաստանում հայերեն դպրություն ուսուցանելու թույլտվության։ Այն ժամանակներում այդպիսի հալածանքները - բանտ դնել, ծեծել, զելարաններով տանջել - միայն Մաշտոցի միջոցով չէ, որ կատարել են տվել, և Մաշտոցն էլ իր ժամանակի որդին լինելով՝ չէր կարող կայսեր հրամանն այլ կերպ կատարել, բայց «աղանդավորներին կենդանի այրել», այսինքն խարույկի վրա բարձրացնել, դա Մաշտոցի վերաբերմամբ մի զրպարտություն է, որ ծագել է, ըստ երևույթին, հին հայերենը և առհասարակ հայերեն լավ չիմանալուց Կորյունը գրում է․ «ապա խանձեալս, մրեալս և գունակ գունակ խայտառակեալս, և յաշխարհէն կորգէին»,- ապա խանձեցին, մրեցին և պես-պես ձևերով խայտառակեցին և աշխարհից դուրս հանեցին (քշեցին)։ Այդ թշվառական «խանձել, մրել» բառերը բացատրել են իբրև «կենդանի այրել», առանց մտածելու, թե էլ ինչպես կարող էին «կենդանի այրված» աղանդավորներին զանազան ձևով խայտառակել և աշխարհից դուրս հանել։ «Խանձել» չի նշանակում մարդուն «կենդանի այրել» խարույկի վրա, այլ նշանակում է՝ խարել, գագել, խարանել, կեռ երկաթով խարել։ Այսպես վարվում էին պղծագործ, չարագործ աղանդավորների, դյութերի և ուրիշների վերաբերմամբ՝ նրանց վրա խարան, դրոշմ դնելով, ինչպես «աղուեսադրոշմ» կամ «աղուեսախարան» ասածը։ Իսկ «մրել» նշանակում է պարզապես՝ մրոտել, մուր քսել երեսին, մի բան, որ ամենամեծ անարդարության, խայտառակության նշան էր և եկեղեցում պահված էր նույնիսկ մինչև մեր օրերը, [6] Էո «խանձել, մրել» բառերով կարելի չէ հասկանալ «կենդանի այրել», բերենք դրա համար մի օրինակ։