Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/119

Այս էջը հաստատված է

պես մտածողները, մյուսը՝ ընդդիմակները, այսինքն հակառակները, որոնք, ըստ Եզնիկի, ուղիղ հայացք չեն ունեցել: Եվ Եզնիկը ձեռնարկել է իր գործը դրդված բարեկամների սիրուց [որոնք երևի թախանձել են այղ անել] և հակառակորդների ոչ ուղիղ հայացքից, վստահ լինելով, որ ուշադիր ունկնդիրները ճշմարիտը կսովորեն, և ինքն իր խոսքերը զուր վատնած չի լինիլ:

Ինչքան էլ Եզնիկի այս երկով մեր գրականությունը գրեթե սկզբից անցնում է տեսակներին, բայց և այնպես այս տեսականի միջոցով էլ դարձյալ գործնականն ունի նպաաակ, այն է՝ սովորեցնել ճշմարիտը, և սովորեցնել ոչ թե «անիրաւութեամբ» հաղթելով, այլ «իրաւամբք», այսինքն համոզելով:

Թե ինչ է նշանակում «իրաւամբք» սովորեցնել, այդ էլ պարզում է ինքը հեղինակը. Եւ արդ եկեղեցւոյ Աստուծոյ գործը այն է, զարտաքինսն իրոք ճշմարտութեան առանց գրոց յանդիմանել, և զկարձեալսն ներքինս և ոչ ճշմարտեալս՝ գրովք սրրովք յանդիմանել (էջ 78), արտաքիններին, այսինքն ոչ քրիստոնյաներին, առանց Ս. Գրքի, ճշմարիա իրականությամբ հանդիմանել, իսկ կարծեցյալ, բայց ճչմարտության չհասած ներքիններին, այսինքն քրիստոնյաներին, Ս. Գրքով հանդիմանել, կնշանակի՝ քրիստոնյաների համար, որոնք ընդունում են Ս. Գրքի հեղինակությունը, բավական կլիներ այս գրքից վկայություններ բերել՝ ճշմարիտը նրանց սովորեցնելու համար, իսկ հեթանոսների համար, որ չէին ընդունում Ս. Գրքի հեղինակությունը, նա դիմում է իրականությանը, բնությանը, բնականին, քրիստոնյաների համար՝ երբեմն և երկուսին՝ «յամենայն աստուածատուր Գրոց և ի բնութենէ արարածոց յայտնի է» (էջ 68. ԻԴ), Մերժում է այն, որ «ոչ ըսա բնութեան» է (էջ 69)։

Ս. Գրքին դիմելիս նա սովորաբար մեկնության ուղին է բռնում։ Իսկ ոչ քրիսաոնյաների դեմ նրա զենքն է արամաբանական դատողությունը, դիալեկտիկան: Բերում է ընդդիմակների կարծիքները՝ սովորաբար «ասեն» բառով, և մի աո մի քննարկում է, կարծես թե նրանց հետ, դեմ ու դեմ կանգնած, վիճելով. զի յորժամ ճշգիւ մրցութիւնք լինիցին,– գրում է նա,–դիւրաւ զյայտնութիւն ճառիցն յանդիման կացուցանցեն» (Էջ 26. Ժ): Նա բանավարությունն անում է հաճախ դիլեմմայով, երկու հակառակ նախադասություններից կազմված արգումենտով, որ ստանում են մի եզրակացության: Օրինակ՝ պարսից քեշի սկզբնական աստծու, Զբուանի գոյությունը մերժելու համար՝ նա այսպես է բանավարում: Ինչ որ կա,-ասում է նա,–կամ արարիչ է, կամ արարած։ Ջրուանն արարիչ չէ, որովհեաև Որմիզդն ու Արմն են արարիչ ըստ պարսից քեշին, Ջրուանն արարած էլ չէ, որովհտև, ըստ պարսից քեշի, Զրուանից առաջ վեհագույն ոչինչ, և նույնիսկ ոչ մի բան չեն դնում, որ նրան ստեղծեր։ Ապա ուրեմն Զրու անը չի եղել և չկա:

4. Հորինելու արվետը։- եղնիկի այս երկն աչքի է ընկնում և մատենագրական արժեքով, իր գեղեցիկ ձևով: Դա մի արձան է հեղինակի բազմակողմանի ծանոթության, մեծ հմատության, նուրբ ու ճիշտ մտածության, այլև հայոց լեղվի, որ իր դրականության սկզբում ընդունակ է եղել վերա-