Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/14

Այս էջը սրբագրված է

սահմանակիցների հետ՝ Մարաստանի, Ասորեստանի և Կապադովկիայի կողմերում։

Արամի կռիվը Ասորեստանի դեմ թերևս մի ավանդական հիշողություն է ուրարտական հզոր Արամ թագավորի, Սալմանասար Բ-ի, (860 — 826 մեր թ․ ա.) հակառակորդի, և նրա ռազմական գործողությունների ընդդեմ ասորեստանցիների։ Պատմականի հետ միասին այդ զրույցն ունի միաժամանակ նաև առասպելական բնավորություն։ Ասորեստանի կողմերում Հայոց երկրի ավերիչն է «Բարշամ անուն, յազգէ սկայիցն․․․ Ամա ճակատու պատերազմի ի դիմի հարեալ Արամ․․․ Եւ զայս Բարշամ․․․ աստվածացուցեալ պաշտեցին Ասորիք» (Խոր․ Ա․ 14), Ուրեմև Արամի հակառակորդն է Բարշամ աստվածը, որին պաշտել են նաև հայերը։

Նույնպես սովորական մարդիկ չեն Արամի թշնամիները Կապադովկիական Կեսարիայի (Մաժացի) կողմերում, Այստեղ նա պատերազմում է Տիտանյաների հետ, և առանձնապես՝ նրա դեմ է դուրս գալիս «Պայապիս Քազեայ Տիտանեան», որին հաղթելով՝ Արամը քշում է «ի կղզի ինչ Ասիական ծովուն»։ Այս հսկայի անվան մեջ տեսնում են «Պապայոս խիմայբագենես» — պապայոս խիմայբածին (քիմայրածին), որ հայերեն լինում է Քաղի զարմ, Քազեայ[1]: Հունական առասպելաբանությամբ Տիտանները կամ Տիտանյաններն սպստամբում են Կրոնոսի, Զևսի հոր դեմ, բայը Զևսը կայծակներով զինված՝ նրանց գահավիժում է Տարտարոս։ Նրանց պարտության վրեժը կամենում են սռնել նրանց մոտիկ ազգականերինները։ Գիգանտները, վիթխարի հասակով հսկաներ, որոնք իրենց ուժին ու հրեշավոր հասակին վստահածաց, վերելակում են երկինք և փորձում են Զևսին վայր կործանել։ Բայց սա նրանց մի քանիսին անդունդ է գլորում, ուրիշներին բանտարկում հրաբխային լեռների տակ։ Գիգանտների գլխավորն է Տիփոն (Տիփոն, Տիֆոս, Typhaeus, որ է իսկապես ծուխ արձակող, ծխող, և իբրև հասարակ անուն նշանակում է պտուտահողմ, կայծակնացույտ ու որոտալիր ամպրոպ): Նա հրաբխային լեռների ու կորստաբեր փոթորիկների սիմբոլն էր, ուներ հարյուր գլուխ և իր հարյուր բերանից բոց էր արձակում։ Զևսը նրան դնում է հրաբխային Էտնա սարի ծանրության տակ կամ, ըստ ուրիշների՝ Միջերկրական ծովի Ինարին կամ Էնարիա հրաբխային կղզու տակ, որտեղից նա շարունակում է բոց արձակել: Տիփանի զավակն է Քիմայրա, որ նշանակում է քաղ․ մի հրեշ, որի երախից կրակ է դուրս հոսում, նա սիմբոլ է Լիկիայի մի հրաբխային լեռան։

Արդ՝ հայկական Արամի կիվը Տիտանյանների և Պայապիս Քադեայ Տիտանյանի դեմ Մաժաքի (Կեսարիայի) կողմերում, ըստ Մարքվարտի, նույնն է, ինչ որ Զևսի կռիվը Տիտանյանների և Տիփոնի դեմ։ Այդ առասպելը հայերը յուրացրել են այդ ժամանակ, երբ դեռ Կապադովկիայում էին ապրում։ Իլիականի մեջ արիմ-ների (որ է՝ հայերի) բնակության վայրը գրվում է այնտեղ, «ուր Տիֆոնի բնակատեղն»։ Իսկ այդ համարում են Արդայոս հրաբխային լեռը Կեսարիայից (Մաժքից) հարավ: Կնշանակի՝ Զևսի և Տիտանների կամ Զևսի և Գիգանտների կռվի առասպելը, որ մեկ-

  1. Jos. Martwarl, Die Entstehung u Wiederbersiellung d. arm. Nation, էջ 33-69: