3.Գրության և իր ժամանակի պարագաները: — Այս տիպի որևէ գրվածք գնահատելիս՝ ամենից առաջ պետք է նկատի ունենալ հեղինակի ծրագիրք. այսինքև՝ թե ինչ է ուզեցել գրել, և գրելու ժամանակը, դարը: Արդ, Կորյունը հենց սկզբից հայտնում է, թե ինքը մտածել է գրել հայկական «գրի մասին՝ թե երբ և որ ժամանակ բաշխվեց և ինչպիսի մարդու ձեռով արվեց այդ աստվածային նոր շնորհքը, այլև այդ մարդու լուսավոր վարդապետության (ուսման) և հրեշտականման առաքինի կրոնավորության մասին»։ Մի անգամ որ այս է եղել նրա ծրագիրը և որ նա հայոց պատմություն չի գրել, բնական է, որ այժմ մենք նրանից ուրիշ բաներ պահանջել չենք կարող: Նա շատ լավ գործադրել է այն, ինչ որ ծրագրել է:
Ծիծաղելի է, երբ 19-րդ դարի վերջում Եվրոպայում նստող մեկը ծաղրում է մեր այս հեղինակին, գրելով, թե Կորյունը «առավել քան զկար իւր կը համարի պատմել զվարս Մաշտոցի և կը փութայ խնդրել ի սատարութիւն զաղօթս ուսումնակցացն, որպէս թէ քանի մի էջ բան գրելն ստուգի մարդկային կարողութենէ վեր ըլլար և աստուածեղէն շնորհաց օգնականութեան կարօտ»[1]: Հնումն այդպես մտածում և վարվում էին և ուրիշները, ինչպես, օրինակ, Ղազար Փարպեցին: Դա ժամանակի կրոնական ոգու արտահայտություններից մեկն էր: Մյուս կողմից՝ դա նաև մի համեստության խոսք է Մաշտոցի ավագ և մեծ դիրք ունեցող աշակերտի, կաթողիկոսական տեղակալ Հովսեփի նկատմամբ: Բայց որ նա իրեն դիմող ընկերների աղոթքն էլ խնդրում է՝ ասելով «զի կամակարագոյնս և ուղղագոյնս նաւիցեմք զհամատարած ալեօքն վարդապետական ծովուն». դա լոկ մի քաղաքավարական խոսք չէ, կամ լոկ մի արտահայտություն այն ժամանակի կրոնական ոգու, ըստ որի ամեն բան կատարվում էր աստվածային շնորհքով: Կա և մի ուրիշ կողմ: Պետք է իմանալ, որ Կորյունն իր ընկերների հետ սովորել և աշխատել է Կ. Պոլսում այն ժամանակ, երբ հուզվում էին աստվածաբանական մեծ վեճերը և տեղի էր ունենում Եփեսոսի ժողովը նեստորականության դեմ։ Նա իր ընկերների հետ՝ Հայաստան բերել է այդ և Նիկիո Ժողովների կանոնները. նա ինքը պատմում է, որ Սահակն ու Մաշտոցն էլ մաքառել են Հայաստան թափանցած աղանդների դեմ, ինչպես բարբարիանոս կոչված աղանդի, այլև Նեստորի ուսուցիչ Թեոդորոս Մոպսուեստացու ուսման դեմ: Այսպիսի դրության ժամանակ նա՝ իբրև մի բարեպաշտ մարդ՝ աստվածային շնորհքին պիտի դիմեր՝ «վարդապետական ծովի համատարած ալիքների վրայով ուղիղ նավելու համար», այսինքն դավանաբանական սայթաքում չանելու:
Առաջին կարճ ու անհրաժեշտ առաջաբանից հետո՝ Մաշտոցի վարքագիրը գրում է մի երկրորդ ձիգ ու երկայն նախաբան էլ (Հատվ. Բ)՝ պա
- ↑ Նորայր Բիւզանդացի. «Կոր. վարդ.», էջ 7