Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/143

Այս էջը հաստատված է

տասխանելու համար այս հարցին, թե արդյոք թույլատրելիէ «կատարեալ» մարդկանց վարքը գրել, թե՝ ոչ,- «Իցէ՞ համարձակութիւն գրով նշանակել զվարս սրանց կատարելոց» Ասավածաշնչից չափազանց շատ ցիտատներ բերելով՝ նա, ցույց է տալիս, որ այդ ոչ միայն թույլատրելի է, այլև հարկավոր է ուրիշներին իրրև օրինակ ծառայելու համար։ Եվ վերջը եզրակացնում է, թե ինքն ևս կարող է համարձակվել գրի առնելու «արդար մարդու», այսինքն Մաշտոցի վարքը։ Երկրորդ անգամ մեր այս հեղինակն Ասավածաշնչից շատ ցիտատներ է բերում այն Ժամանակ, երբ պատմում է, թե սկսում են չթարգմանել, գրել և ուսուցանել։ Նա իր բերած օրինակներով ցույց է տալիս, որ մեր երանելի հայրերն այդ անելու համարձակություն, թույլտվություն են առել ոչ միայն մարգարեներից, այլև նույնիսկ Հիսուսից։ Եվ վերջապես երրորդ անգամ նա վկայություններ է բերում Սուրբ գրքից, երբ վերջում նորից խոսում է Մաշտոցի կրոնավորական, միայնակեցական կյանքի և քարոզչության մասին։ Նա այդ անում է միայն առաքյալներին և ուրիշներին, այլև նույնիսկ Հիսուսին (Հատվ, ԻԲ)։ Ինչի՞ համար Էր այդ ամենը։

Քննադատել, թե հիշված երկրորդ առաջաբանը շատ երկայն է և թե դա իբր ավելորդ է, կամ եղել է զարմանալի երկյուղածությամբ, և թե զուր են Աստվածաշնչից բերված բազմաթիվ ցիտատները, այդ նշանակում է չհասկանալ Կորյունին և նրա ժամանակը։ Նա, ինչպես և Մաշտոցի մյուս աշակերտները, որոնք մտածում էին իրենց ուսուցչի վարքը գրելու մասին, շատ լավ գիտեին, որ թույլատրված է այդ անել։ Նրանք ծանոթ էին և Մաշտոցի մյուս կրոնավորական կյանքին, գիտեին այն ցիտատները, որ Կորյունը բերել է։ Այդ ամենը նրանց համար չէր, ոչ էլ մեզ համար է, մեր ժամանակի մարդկանց։ Այլ այդ ուղղված է Մաշտոցի և նրա աշակերտների հակառակորդներին։

Մաշտոցն իր ճգնավորական և է առաքելական մեծ հեղինակությամբ կարող էր հակառակորդներին զսպել և զսպել է․ «Ււրով իսկ աւետարանական և ողջապատում գնացիւքն՝ առաջի թագաւորաց և իշխանաց և ամենայն հեթանոսաց և անընդդիմակաց ի հակառակորդաց զամենափրկչին Ցիսուսի անուն կրեաց յանձին (Հատված, ԻԱ)։ Բայց այդ հակառակորդներն արդեն գլուխ էին բարձրացրել, և նրանց կռիվն ընդդեմ Սահակի և Մաշտոցի ջանքերով առաջ եկած նոր սերնդի՝ շաա զգալի էր եղել 440-ական թվականներին,- և այդպես նույնիսկ մինչև 5-րդ դարի վերջերում։

Այս տեսակետով մոտենալով խնդրին՝ Կորյունի երկրորդ առաջաբանը և նրա մեջբերած բազմաթիվ ցիտատները մեզ համար էլ կարևորություն են ստանում այն ժամանակի ոգին ու գրությունը պատկերացնելու համար։ Ժամանակն էր այդ պահանջել։ Այդ բոլորովին նոր գործը, Մաշտոցի կենսագրությունը, ըստ ինքյտն Էլ կարող էր բամբաստնքի դուռ բանալ ոչ միայն հակառակորդների, այլև ընդհանրապես տգետների համար, քանի որ ամեն նորություն անընդունելի է անհասկացողների համար, ուր մնաց Մաշտոցի