Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/16

Այս էջը սրբագրված չէ

մտից և յերեսացն անպիտանութենէ կոչէ զանուն ազգին Անգեղ տուն» (Բ. 8)[1]: «Բայց զԱնգեղ տունն ասէ նոյն պատմագիր [Մար Աբաս] ի Պասքամայ ումենմէ ի Հայկայ թոռնէ լինել» (Ա. 23):

«Անգեղ» բառը նշանակում է «տգեղ», բայց այդ վիպական «Անգեղեայ» անունն իր կազմությամբ չի կարող նշանակել «տգեղ»: Դա կազմված է «եայ=եան» մասնիկով, ինչպես՝ արևելեան—արևելեայ, արևմտեան—արևմտեայ, տասնամեան — տասնամեայ (սեռ. տասնամէի), Մամիկոնեան—Մամիկոնեայ (սեռական՝ Մամիկոնէի, Մամիկոնէից): Ըստ այսմ՝ «Անգեղեայ» նույն է, ինչ որ «Անգեղեան»։ Արդ, սեռականի կամ ածականի այս «եայ=եան» մասնիկը նշանակում է ձագում: «Անգեղեայ», կոչումն, ուրեմն, ցույց է տայիս, որ Տուրքը համարվել է Անգեղի սերունդ, իբրև Անդեղյան Տուրք։ Անգեղ կոչվել է Հայկական աստվածներից մեկը: Աստվածաշնչի մեջ սեմական Ներգալ աստուծու անունը հայերենում թարգմանված է Անգեղ: Սեբեոսի Պատմության մեջ կարդում ենք, «Եւ որդիքն Բագարատայ ժառանգեցին զժառանգութիւնս իւրեանց ի կողմանս արևմտից, այս ինքն է Անգեղ տուն, վասն զի կոչեցաւ Բազարատ և Անգեղ, զոր ի ժամանակին յայնմիկ ազգ բարբարոսացն աստուած կոչեցին»[2]: Ուրեմն Անգեղ աստվածը կոչվել է և Բագարատ, որ փոխառություն է հին պարսկերենից և նշանակում է՝ «աստուածատուր»[3], կամ «դից տուրք» (Հմմտ. Մ. Խոր. Բ. 38. «Սանատրուկ . . . Տուրք Սանոտայ»)։

Մյուս կողմից՝ Տորք կամ Տուրք անվան մեջ տեսնում են Միտանի և Խետ ցեղերի Տարկու, Տարքու կամ Տուրգու աստուծու անունը, որ եղել է պտղաբերության ու բուսականության աստված[4]: Նրա պաշտամունքը մի ժամանակ տարածված է եղել Փոքր Ասիայում և այլուր։ Կարծում են, թե նա պաշտված է եղել և հարավային Հայաստանում, «այսինքն Հայաստանի հարավային մասում, Եփրատից մինչև Վանա ծովը», այնտեղ, ուր «ընկնում է նաև Անգեղ գավառը Հին Նայիրի աշխարհում»: Եթե ստուգվի այս շատ հավանական ենթադրությունը, այն ժամանակ պետք է ընդունել, որ այդ

26

  1. «Անգեղ տուն», «Անգեղ տունն գաւառ» է Չորրորդ Հայքի կամ Մեծ Ծոփքի գավառներից մեկը, որի մեջ է Անգեղ բերդը (Փ. Բուզանդ, Գ. 14)։ Բայց «Անգեղ տուն» միաժամանակ և նախարարական տոհմի անուն է: Ագաթանգեղոսի մեջ հայոց «գլխավոր նախարարների», «կուսակալների», մեջ առաջինն է «իշխանն Անգեղ տան», «զմեծ իշխանն Անգեղ տանս»:
  2. Սեբէոսի եպիսկոպոսի Պատմութիւն, Երևան. 1939, էջ 7:
  3. H. Hubeschmann, Armeniache Grammatik. Leipzig, 1897, էջ31:
  4. Ն. Ադոնց, Տորք աստված հին Հայոց, Հուշարձան, գրական ժողովածոյ, Վիեննա, 1911, էջ 380 և հա.: «Տորք Անգեղյա հայ հին մատենագրության և նոր բանասիրության մեջ», «Տեղեկագիր Գիտության և Արվեստի Ինստիտուտի», № 8, Երևան, 1931, էջ 4 և հան.։ Այստեղ «Տորք Անգեղեայ» բացատրված է իբրև Անգեղի, Անգեղ բերդի Տորք,