Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/17

Այս էջը սրբագրված չէ

անունը ժողովրդական ստուգաբանությամբ նույնացել է հայերեն «տուրք» բառի հետ, ըմբռնվել է իբրև «տուրք դից», և այն շրջաններում, ուր հայերենի հետ խառն գործածվելիս է եղել պարսկերենը, դա ասվել է նաև Բագադատա—Բագարատ, որ է «դից—տուրք»: Ապա՝ ինչպես դիցաբանության մեջ հաճախ պատահում է, որ սկզբնապես ուրույն առավածներն ու հերոսները կամ նույնանում են միմյանց հետ, կամ մեկը մյուսի սերունդ է դաոնում,– այնպես և այդ երևույթը տեղի է ունեցել և այս դեպքում: Տուրք աստվածը, պաշտամունքի տեղի նույնության պատճառով, հարաբերության մեջ դրվելով Անգեղ աստուծու հետ, կամ նույնացել է նրա հետ («կոչեցաւ Բագարատ և Անգեղն»), կամ դարձել է Անգեղի սերունդ— «Տուրք Անգեղեայ»: Առասպելի հետագա զարգացման ընթացքում, սակայն, «Անգեղեայ» անվան իսկական նշանակությունը մթնել է, այդ ըմբռնվել է իրբև «տգեղ» և աոաջ է եկել,— թերևս, գրական ճանապարհով ու Խորենացու ձեոով,— այդ հսկայի տգեղության նկարագիրը։ Այդ ժամանակ և մոռացվել է այդ հսկայի ծագումն Անգեղից, ու նրան կապել են հսկա Հայկի հետ։

2. Առասպելները:— Մ. Խորենացին Անգեղյա Տուրքի մասին պատմածները հիշում է իբրև երգ և առասպել, նա արհամարհելով այն՝ բառացի ոչինչ չի բերում, այլ տհաճությամբ տայիս է երգի բովանդակությունը, համարելով այն սուտ, փծուն բան, որովհետև դրա մեջ երևում է չափազանց երևակայություն:

«Բայց եթէ կամիս՝ սաեմ և եռ յաղագո նորա անյաջ և փցուն, որպէս և Պարսիկք վասն Ռոստոմայ Սադճկի հարիւր և քսան փղոց ույժ ատեն ունել: Քանզի կարի իմն անյարմար թուէին և նմա երգ բանից վասն ուժեղութեանն և սրտհայ լինելոյն. որք ոչ Սամսոնի և ոչ Հերակլեայ և ոչ Սադճկին յարմարին այս զրոյցք։ Քանզի երգէին նմա բուռն հարկանել զորձաքար վիմաց ձեռոք, ուր ոչ զայր գեղութիւն, և ճեղքել ըստ կամաց մեծ և փոքր և քերել եղնգամրքն և կազմել որպէս տախտակ, և գրել նոյնպէս եղնգամրք իւրովց արծուիս և այլս այսպիսիս»:

«Եւ յեղեր ծովուն Պոնտոսի դիպեալ նաւաց թշնամեաց՝ դիմէ ի վերայ և ի խաղալն նոցա ի խորն իբրև ասպարեզս ութ, և սա ոչ ժամանեալ նացա՝ առնու, ասեն, վէմս բլրաձևս, և ձգէ զկնի, և ի սաստիկ պատառմանէ ջուրցն, վարէ զմնացյալ նաւսն բազում մղոնս։ Ո՛հ, կարի է առասպելս, այլ և առասպելաց առասպել: Բայց քեզ զի է. քանզի էր արդարև սաստիկ հզոր և այսպիսեաց զրուցաց արժանի (Խոր. Բ. 8):»

Տուրքը, առասպելի առաջին մասի մեջ, հանդիսանում է մի վիթխարի քարակոփ–քանդակագործ: Առասպելի երկրորդ մասի մեջ պատմվածը, թշնամիների նավերի ետևից ժայռեր ձգելը, նման է Հոմերոսի «Ոդիսականի» Կիկլոպ Պոլիփեմի արարքին: Այս նմանությունը, որ վաղուց ցույց տրված, զարմանալի չէ: Հաճախ ամբողջ ժողովրդական երգեր, վիպական մեծ քերթվածներ, որոնք երբեք գրված չեն եղել, մի ազգից մյուսին, մի լեզվից մյուսին են անցնում՝ ասացողների բերանին գրեթե բառացի ոտանավորով թարգմանվելով: «Ոդիսականն» ինքը բազմազան ազգերի առասպելների մի ժողովածու է՝ արվեստով մշակված: Ուստի անբնական չէ, որ հայերի մեջ ևս պատմվեր մի այդպիսի զրույց, որ Պոլիփեմի մասին պատմվածի հետ ընդհանուր նմանություն ունենալով հանդերձ՝ շատ էլ տարբերություններ ունի իր վիպական մանրամասնությունների մեջ: Տուրքն

27