Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/183

Այս էջը սրբագրված չէ

Այա բանք ըստ այսմ օրինակի պաշաէին,
Աո հասարակ ամենեցուն ասելով
Թէ՝ «Իրաւունք մեռան,
Եւ վասն այսորիկ ոչ գտանէին.
Այլ թե է՛ր և կորուսեալ էին,
Ուր և էր՝ ջանայաք, խնդրէաք, գտանէաք»:

Իսկ տեղին աւանանայր, քաղաքանայր.
Մեծացաւ, բազմացաւ և ելից զհովիտն ամենայն:
Ապա տայր հրաման արքայն Արշակ
Դնել զանուն դաստակերտին,
Յիւրակից անունն Արշակաւան,
Եւ շինեցին ևս անդ ապարանս արքունի:

Բուզ. Դ. 12.

Խադը ոչ մի պայմանով եկեղեցի և սեղան չի շինում Արշակավանում, իսկ Ներսեսը հետագայում անիծում է այդ քաղաքը, և նրա անեծքից երեք օրվա մեջ կոտորվում են բոլոր բնակիչները:

Խորենացու պատումով, սակայն, Արշակավանի շինությունն ուղղված է պարզապես նախարարների շահերի դեմ. «Եւ բազում անգամ բողոքեալ նախարարացն՝ և ոչ ինչ լուաւ նոցա Արշակ. մինչև առ Շապուհ ևս ունել նոցա բողոք»։ Երբ Շապուհի զորքերը մանում են Հայաստան, և Արշակը փախչում է Կովկասի կողմերը, «Նախարարացն Հայոց ժողովեալ՝ դիմեցին ի վերայ արքունական ձեռակերտին Արշակաւանի և հարին զնա որով սուսերի յառնէ մինչև ցկին, բայց ի տղայոց ստնղիացաց. քանզի դաոնացեալք էին իւրաքանչիւր ի վերայ ծառայից իւրեանց յանցաւորաց» (Խոր. Գ. 27):

Որ վեպի մեջ Արշակավանի շինությունը բնորոշված է իբրև գողերի, ավազակների, մարդասպանների ժողովարան, «ժողով մարդկան մեղաւորաց», այդ վերաբերմունքն ու լուսաբանությունը միայն բավական են ցույց տալու, որ այդ զրույցը ծագել և այդ գույնով պատմվել է ընդդիմադիր հոգևորական և նախարարական շրջաններում, բայց ունեցել է իր ուրույն սոցիալական իմաստը: Դա զրկվածների, նեղվածների, տաոապյալների մասսայական ըմբոստացումն է ճնշողների դեմ: Թագավորն իր կռվի մեջ ընդդեմ նախարարների՝ հենվել է ճնշվածների վրա: «Բազում ծաոայք զիւրեանց տերանց զգանձս ըմբռնեալ, անդր անկանէին». «ծառաներն» այստեղ վասալները չեն, այլ աշխատավորները։ Սրանց զինվորական ծառայության մասին կտեսնենք քիչ հետո։ Ռամիկների մասին էլ ուրիշ հիշատակություն չկա վեպի մեջ։ Գործող անձերը միայն թագավորներն և իշխաններն են, և ամեն ինչ, կարծես, միայն թագավորն է։ Երկիր, հասարակ ժողովուրդ, մասսա չկա: Մասսան միայն հայ և ավելի ես պարսիկ զորքի անթիվ անհամար բազմությունն է:

Այս բանաստեղծությունը եղել է արտադրություն ռազմիկ ազնվականության, բնականաբար և լիովին բավարարություն է տվել միայն այդ դասի, գլխավորապես նրա վերին խավի պահանջներին, անդրադարձնելով

193