Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/184

Այս էջը սրբագրված չէ

իր մեջ նրա կենցաղն ու իդեալները, նրա գաղափարախոսությունն ու շահերը: Վիպասաններն արտահայտիչ են դարձել այն դասին, որին ծառայում էին, որից և վարձատրվում էին իրենց ասած վեպի համար: Տեսնենք այդ:

2. Ազնվականություն։ — Մեր այս վեպի մեջ բավական ուժեղ կերպով գծագրված է ֆեոդալների կենցաղն ու պատկերը: Այնտեղ ամենից աոաջ աչքի է ընկնում այն, որ թագավորի հետ կան բազմաթիվ ազնվական տոհմեր, որոնց ունեն հողեր, երբեմն նույնիսկ «գաւառատէր», «աշխարհատէր», «գաւառակալ» են: Նրանց վրա է հենված թագավորի իշխանությունը, և նրանցից շատ բան է կախված: Պետական և հասարակական կազմը հենց այդ տոհմերով է։

Կարևոր դեպքում լինում է ժողով, խորհուրդ կամ թագավորի մոտ, կամ առանց նրան: Բայց դրանով չի սահմանափակվում թագավորի իշխանությունը: Այլ ընդհակառակն բոլոր տոհմերը ենթարկվում են թագավորին: Տոհմի «նահապետ» լինում էր տոհմի մեջ ավագը, տարիքով մեծը, բայց, ինչպես երևում է, այդ էլ թագավորի կամքով էր լինում:

Եւ կացոյց արքայն գՎարդան զերէց եղբայրն
Ւ նահապետութեանն ազգին իւրեանց,
Եւ զՎասակ, զմիջին եղբայրն, զիւր դայեակն,
Ւ սպարապետութիւնն զորավար, լթեան, յիրա պատերազմացն.
Սոյնպէս և զկրասերն ի պէտս զորացն կացուցանէր։
Սոյնպէս և զամենայն ազգսն զորացն,
Մեծամեծացն նահապետացն . . .
Մեծամեծքն յիւրաքանչիւր գահու,
Եւ գործակալքն յիւրաքանչիւր չափու . . .
Եւ այլ յայսմ ազգաց և ի խոնարհ.
Որ գործակալս անուն,
Բարձիւք առաջի արքային,
Պատիւ ի գլուխ բազմէին.—
Թող զնահապետս մեծամեծո և զտանուտեարս,
Որք գործակալք միայն էին՝ ինն հարիւր բարձ.
Որ մտանէր ի ժամ տաճարին ուրախութեանն,
Բազմակալացն կարգելոց.
Թոզ զոտնկայս գործակալութեանն սպասու։
Բուզ. Դ. 2.

Այս ինն հարյուր թիվն, անշուշտ, վիպական չափազանցություն է, ազնվականների թվի մեծությամբ փառավոր ցույց տալու համար «տէրութիւնն թագաւորութեանն Հայաստան երկրին»:

Վերևում տեսանք, որ Արշակը Մամիկոնյան տոհմի նահապետ կարգում է Վարդանին։ Այսպես և Վարազդատ թագավորը, Մուշեղի մահից հետո, այդ տոհմի նահապետ է կարգում Վաչեին։
194