Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/187

Այս էջը սրբագրված է

էջ 78—112): Թագավորի համար գեղեցիկ աղջիկ են որոնում նրա մարդիկն ամեն կողմ ման գալով։ Եվ ահա Վաղարշապատի հնձաններում դրանում են աղքատ կանայք և նրանց մեջ սքանչելի գեղեցիկ Հոիփսիմեին։ Նրա գեղեցկության համբավը շուտով հաչակվում է բազմամբոխ հրապարակներում։

Իսկ ի տեսիլ զեղոյ նորա կուտեալ,
Յեղեալ դեզեալ խուռն կաճաոացն կուտակէր․
Նաև նախարարք և մեծամեծ աւագնաւոյն
Ընթացեալք ի տեսանել՝ զմիմեամրք ելանէին։
Նաև աղատակոյան՝ խառնաճաղանճ ամբոխիւն հանդերձ՝
Զմիմեամրք զիղանէին ի միմեանց վերայ։

Թագավորը լսելով կույսի գեղեցկության մասին՝ հրամայում է նրան արքունիք բերել: Իսկույն սպասավորները ոսկեպատ գահավորակներ, ազնիվ ու գեղեցիկ հանդերձներ և զարդարանքներ են տանում նրան, որ զարդարվի և շքով ու պատվով մտնի քաղաքը և ներկայանա թագավորին։ Շքադիր լինելու համար գնում են նրան բերելու նաև նախարարներն ու ավագանին։ Բայց նա չի ուզում գալ։ Այն ժամանակ թագավորն ասում է.

Փոխանակ զի ոչ կամեցաւ
Գալ պատուով, շքեղութեամբ, կամոք,
Բռնաբար ածցեն մինչև յապարանս,
Եւ մուծցեն զնա ի սենեակ արքունի։

Սպասավորներր կատարում են թագավորի հրամանը։ Տրդատն էլ գալիս է նույն սենյակը:

Արդ՝ իբրև եկն եմուտ նա [=Տրդատ] ի ներքս,
Առ հասարակ մարդիկն,
Ոմանք արտաքոյ ապարանիցն,
Կէսքն ի փողոցս ի ներքսագոյնսն,
Առ հասարակ երգս առեալ բարբառեցան,
Կայթիւք վազելով՝ ցույց բարձեալ մարդկանն։
Կէսքն ի բերդամիջին,
Եւ կէսք զքաղաքամէջն լցին խնճոյիւք.
Առ հասարակ համրէին
Հարսանեացն զպարսն պարել
Եւ զկաքաւոն յորգորել։

Մինչդեռ Տրդատի ու Նազինիկի զրույցին սկզբից միացել է Երանյակի մասը, Տրդատի ու Հոիփսիմեի զրույցին հարակցվել է տղայի և աղջկա մենամարտը։ Դա մի հին վիպական գիծ է, անդրադարձումն հին բարքի, որ մինչև 19-րդ դարի վերջերը դեռ իբրև գերապրուկ մնում էր Արևմտյան Հայաստանի և Փոքր Ասիայի լեոնաբնակ այլազգիների մեջ: Կտրճուհին

197