Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/188

Այս էջը սրբագրված է

ամուսնանում էր միայն այն կարճի հետ, որից կհաղթվեր ինքը մենամարտի մեջ։ Այս միևնույն մենամարտը դանում ենք Մուշ[եղ]ի ու «Աղջիկ Տարունի» և Դավթի ու Խանդութի համար պատմված։ Նույնն է նաև Տրդատի ու Հռիփսիմեի մենամարարտ։ Երբ Հռիփսիմեին մտցնում են արքունի սենյակը, թագավորն էլ մտնում է այնտեղ. «Բուռն հարկանէր զնմանէն կատարել զկամս ցանկութեանն»։ Իսկ աղջիկը զորացած՝

Գաղտնաբար ոգորեալ, առնաբար մարտնչէր.
Իրրև յերեք ժամուց սկսեալ
Մարտնչել մինչև ի տասն ժամն,
Պարտեալ լինէր թագավորն,

Մի անգամ որ մենամարտի մեջ հաղթում է աղջիկը, ամուսնությունն էլ գլուխ չի գալիս, և նա թողնում է ապարանքը։ Նրան սպանում են իբրև թագավորի հրամանը չկատարողի։

Իսկ թագավորն թողեալ
Զիւր ամոթն կորանաց . . .
Եւ զայն ոչ էր եղեալ ի մաի,
Զամոթն նախատանացն,
Այլ ի տեսիլ սիրոյ նորա ջեռեալ,
Տրտմնալ ընդ մահ աղջկանն,
Տխրացեալ սգանայր . . .
Վասն սքանչելոյն Հռիփսիմեայ,
Որոյ ոչ գոյր համեմատ յերկրի ի ծնունդս կանանց,
«Վասն զի սիրտ հարևալ զհետ անհնարին,
Եւ անմոռաց ի մտացս չանկանի,
Մինչ կենդանի եմ ես Տրդատ արքայ». . .
Եւ իջեալ նստէր ի վերայ գետնոյ:
Եւ լայր և ի սուգ մատնէր։

Այս վիպական պատմվածքին արված է չափազանց կրոնական բնավորություն և առաջ է բերված մի քրիստոնեական վկայաբանություն: Հռիփսիմեն իբր իր կուսությունը պահելու համար՝ չի ուզում ամուսնանալ ոչ Հոոմի կայսրի և ոչ Հայոց թագավորի հետ, և դրա համար նահատակվում են նաև իր ընկերները: Վաղարշապատում նստած հռոմեական կայազորի հետ, անշուշտ, եղել են հռոմայեցի կանայք, որոնց մեջ կարող էին և քրիստոնյաներ լինել։ Այդ կանանցից մեկը կամ մյուսը կարող էր 3-րդ դարում նահատակված լինել քրիստոնեության համար։ Այդ պետք է ընդունել, քանի որ 5-րդ դարի սկզբներից արդեն Վաղարշապատում հայտնի են եղել նրանց վկայարանները։ Այդ քրիստոնեական ավանդությունը հարակցվել է Տրդատի համար ասվող զրույցին և զարդարված է վկայաբանական ձևերով։ Բայց երբ կրոնական միտումները դուրս են ձգվում, մնում է միայն մի վիպական բանահյուսություն՝ ամուսնության կամ «աղջիկ քաշելու» համար։
198