Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/19

Այս էջը սրբագրված չէ

դիցուհու տարբեր կոչումները, մեկը դիցուհու Անատու մականունից, մյուսը՝ նրա սիմբոլ Արուսյակից-Աստղիկից:

Ըստ հների՝ ասորական Դերկետոյի կամ ասորեստանյան Միլիտատ դիցուհու դուստրն է Շամիրամը: Նա նույն բնավորությունն ունի, ինչ որ իր մայրը, սեմական ժողովուրդների աստվածուհին Իշտար, Դերկետո: Նա էլ հայտնի է իր գեղեցկությամբ, այրասիրտ է, ռազմիկ և միաժամանակ վավաշոտ: Բաբելոնում նրա անվան հետ կապված են եղել շատ շինարարություններ: Շատ տեղերում հին ժամանակ նրա անունով կոչվել են բլուրներ, բարձրավանդակներ և՛ Փոքր Ասիայում, և՛ ուրիշ կողմերում: Դերկետոյի պաշտամունքը, ինչպես և նրա դուստր Շամիրամինը մտել է նաև Հայաստան: Այստեղ ևս շատ տեղեր կապված են եղել Շամիրամի անվան հետ: Հիշենք միայն, որ Վան քաղաքը կոչվել է Շամիրամակերտ, և մինչև վերջերս Շամիրամի անունով էր կոչվում Վան քաղաքի հոյակապ արհեստական ջրանցքը, Շամիրամա առուն կամ Շամիրամա գետը:

Շամիրամի մասին հին ժամանակ Հայաստանում պատմել են և առասպելներ, որոնց մի մասի բովանդակությունը բերում է Մ. Խորենացին: Շամիրամն իր թշնամիներից հալածված փախչում է, առասպելը պատմում է նրա «զհետևակ փախուստն, և զպասքումեն, և զիղձս ջրոյն, և զարրումեն, այլ և ի մոտ հասնել սուսերաւորաց՝ և զյուռութսն ի ծով, և ի բան ի նժանէ՝ Ուլունք Շամիրամայ ի ծով: Այլ . . . և Շամիրամ քար» (Ա. 19): Խորենացի չի ասում, թե Շամիրամի մահվան այս առասպելը որ ծովի հեա է կապված: Քանի որ նա ասում է, թե «առասպելը աշխարքիս մերոյ. . . ասա ուրեմն [=Հայաստանում] զմահն առել Շամիրամայ», ենթադքրաբար իմանում ենք Վանա լիճը: Արդ՝ Շամիրամի մահվան մասին 19–րդ դարում գրի առնված կա մի ժողովրդական զրույց, որ կապված է Վան քաղաքից հարավ լճի ափին գտնվող հայտնի Արտամետ ավանի հետ[1]: Եվ այս առանձին նշանակություն է ստանում, քանի որ նույն տեղում եղել է Աստղիկի պաշտամունքը:

2. Արա Գեղեցկի և Շամիրամի առասպելը։—Աստղիկ—Դերկետոյի պաշտամունքի հետ Հայաստան մտե են և նրա առասպելները, որոնցից մի քանիսը պատմվում էին մեր ժողովրդի մեջ մինչև վերջերս: Նրա պաշտամունքի մնացորդներն էլ դեռ պահված էին մինչև 20-րդ դարի սկիզբները[2]: Նշանավոր է այդ սիրո դիցուհու տարփածուի, երիտասարդ աստուածու մահվան և հարության շատ հայտնի առասպելը. որ տարածված է եղել Աոաջավոր Ասիայում և կապված Իշտարի, Աշտարտի, Ափրոդիտեի և այլ անունների հետ: Հայերի մեջ դա Արա Գեղեցկի և Շամիրամի աոասպելն է, որի մեջ Շամիրամը փոխանակել է իր մորը Աստղիկ—Դերկետոյին: Դրա հիմքն է գարնանային երիտասարդ բնության մահացման երևույթն աշնանն ու ձմեռը և ապա վերակենդանացումը հաջորդ գարնանը: Առասպելը հետևյալն է: Սիրո և հեշտասիրության դիցուհի Իշտարը չամուսնացած աստվածուհի է: Նա իր տարփանքի համար հոմանիներ է որոնում: Բայց նա հեշտասեր կողմի հետ ունի և մի սոսկալի մահաբեր կողմ, որով նա իր տարփածուին մահացնում է, և ապա ողբում է նրա մահը և վշտից հետևում է նրան մինչև Սանդարամետի բանտը՝ իր տարփածուին հարություն տալու: Իշտարի առասպելներից հայտնի է Գիլգամեշի[3] նշանավոր վեպը։

29
  1. Ն. Ս ա ր գ ի ս ե ա ն, Տեղագրութիւնք։– Զրույցը տեսնել նաև Մ. Ա բ ե ղ յ ա ն, Հայ ժողովրդական առասպելները, էջ 346 և հա.: Այս աշխատության մեջ, էջ 523-569, նաև «Շամիրամի առասպելը»:
  2. Այդ մասին բավական նյութ կարելի է գտնել սրա հեղինակի հետևյալ աշխատության մեջ. Պրոֆ. Գ-ը Մ. Ա բ ե ղ յ ա ն, «Վիշապներ» կոչված կոթողներն իբրև Աստղիկ–Դերկետո դիցուհու արձաններ,հրատ. Արմֆանի, Երևան, 1941, էջ 71-93: Այդ արձանները ձկնակերպ են և գտնվում են Հայաստանի Գեղամա լեռներում և այլ կողմերում:
  3. Առաջ կարդում էին «Իզդուրար»: Վեպի մասին տես՝ Die Keilinschriften und dass Alle Testmeni, von Eberhard Scbrades, Berlin 1903,11ո, 1003, էջ 556—565: