Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/192

Այս էջը սրբագրված է

6. Ավարառություն։ — «Զորքն», այսինքն զինված ազնվականությունը, իր զենքը զործադրում էր պատերազմի մեջ արտաքին թշնամիների դեմ: Իսկ այդ պատերազմը լինում էր կամ երկրի պաշտպանության համար, կամ ավարառության։ Ամեն հաղթական արշավանքից հետո ևս հիշվում է ավարի շատությունը. բայց կան հատուկ ասպատակության դրվագներ ևս։ Ավարառության սկզբունքը, ըստ ժամանակի աշխարհայացքի, բացատրվում է մի դրվագի մեջ, որ ուժեղ նկարագիր է հյուսիսային ազգերի հաճախակի ասպատակությունների Հայաստանում։ Այդ բացատրությունն, արդարև, կապված է Վրթանեսի որդի Գրիգորի զրույցի հետ և Բուզանդի կողմից ևս թանձրացրած կրոնական գույնով է բերված, բայց դրա էությունն ամբողջապես այն ժամանակի ֆեոդալական «ազատախումբը» զորքի կյանքի իդեալն է եղել - կողոպտել ուրիշներին և դրանով հարստանալ, հղփանալ։ Հիշյալ Գրիգորը քարոզչություն է անում հյուսիսային կողմերում։

Եհաս նա մինչև ի ճամբար բանակին
Արշակունյաց արքային Մազքթաց,
Որոյ անուն իւր Սանէսան կոչէր։
Քանզի և նոցա և Հայոց թագաւորացն
Մի ազգաւորութիւն էր տոհմին բնութեան։
Եւ երթեալ յանդիման լին էր թազաւորին Մազքթաց,
Իշխանին բազմութեան զօրացն Հոնաց։

Նրանք սկզբում ընդունում են Գրիգորի քարոզները, բայց հետո մերժում են նրան, երբ իմանում են, որ նոր կրոնի աստծու համար «ատելի է՝ աւարառութիւն և յափշտակութիւն, սպանութիւն, ագահութիւն, այլազրկութիւն, զայլոցկերութիւն, ցանկութիւն այլոց ասացուածոց».

 Ապա այսպիսի իմն իրոք իբրև լուան,
Զայրացան ընդ բանս նորա և ասեն.
«Զի ոչ յափշտակեսցուք,
Զի ոչ աւարեսցուք,
Զի ոչ աոցուք զայլոց,
Ւ՞ւ կեցցուք այսչափ անչափ զօրաց բազմութիւնք»։
Եւ թէպէտ բիւրաւոր բանիւք բարեօք
Կամէր հաճել զսիրաս նոցա.
Ոչինչ կամէին ունկնդիր լինել.
Այլ ասէին զմիմեանս․
«Եկեալ այսպիսի բանիւք կամի
Ի քաջութենէ որսոյն կենաց մերոց խափանել զմեզ,
Իսկ եթէ սմա լուիցուք . . . ի՞ւ կեցցուք,
Զի ոչ յերիվար հեծցուք
Ըստ բնութեան օրինաց սովորութեանց մերոց։
Այլ, ասէին, այս խորհուրդ Հայոց թագաւորին է,
Զսա յզել աո մեզ, զի այսու ուսմամբ խափանեսցէ։»

202