Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/198

Այս էջը սրբագրված չէ

Այսպիսի դրության ժամանակ բավական չէր հավատարիմ ծառայի գաղափարը, այլ հարկավոր էր և այն, որ ծառան հավաաարիմ լիներ իր բնիկ տիրոջը, «բնակ տերանց, Արշակունեաց քաջ արանց և տան և կենաց» (Բուզ. Գ. 11):

Այս գաղափարն են ահա գարգացրել գուսանները: Դա թագավորող հարստության հայացքն է եղել: Բայց դա միանգամայն և հոգևորականի կարծիքն էր, որ երևում է վեպի մեջ: Նույնը հոգևորականների ձեռով քարոզել է և եկեղեցին, որի շահերն այս դեպքում համապատասխան են եղել թագավորների շահերին: Եթե չլիներ բնիկ տերը, այն ժամանակ պարսիկները պիտի տիրեին իրենց մոգական կրոնով. Այդ հանգամանքը շատ լավ գիտակցել են կաթողիկոսները ոչ միայն 5-րդ, այլ նաև 4-րդ դարում: Եվ այդ հայացքն ևս մտել է վեպի մեջ, միայն Բուզանդի գրչի տակ չափազանց ընդարձակված և թանձրացած գույնով։ «Մերժել զբնակ տեարսն ձեր . . . և օտար տերանց ծառայել»,— ասում է Ներսեսը նախարարներին,— այդ նույնէ, թե «և նոցին անաստուած կրօնիցն ցանկալ . . . ծաոայել անաստուածն մոգութեան անօրինացն և նոցուն պաշառնէիցն» (Բուզ. Դ. 51, այլև Գ. 11): Ուստի աշխարհի և աշխարհի բնիկ տիրոջ համար մեռնելը նույն է և եկեղեցու համար մեռնել: Հակառակ վարվողները դավաճան են և ամեն անարգանքի արժանի: Ահա, վիպասանն ինչպիսի լեզվով է բնորոշում իր թագավորին դավաճանող Փիսակին:

Արդ մինչ դեռ ևս յոյժ խաղաղութիւն էր
Ի մէջ թագաւորացն երկոցունց,
Անկաւ ի տեասնէ խռովութիւն
Ոչինչ բանիւք, արամբ միով անարգաւ,
Որ ոչինչ պակաս քան զդև էր մոլորութեամբ . . .
Ի ձեռն մոլեկան Փիսակայն . . .
Եւ այսչափ և այսպիսի բանիւք
Գրգսէր զնա Փիսակն անորէն
Ի վերայ տեառն իւրոյ բնակի . . .
Ի կատաղախոս, ի շնաբերանն Փիսակայ . . .
Ւ բերանսյ շորիկն շոգմոգն,
Տիրանենգն և տիրադրուժն,
Տիրասպանուն, տիրամատնիչն Փիսակայ,
Յայն աշխարհակորոյս յառնէ անտի:
Բուղ. Գ. 20.

Չպտի կարծել, թե իր տիրոջը՝ Տիրան թագավորին մատնող սենեկապետին արված այդ պարսավանքը վեպից չի ծագում, այլ Բուզանդ հեղինակից։ Վերջինս բնավ չի սիրում Տիրանին և հենց նույն դրվագի մեջ իրենից ավելացրած մասում գրում է . . . «յանօրէնն Տիրանայ», մինչդեռ վիպասանի համար Տիրանը մի «բնակ տէր», մի սիրելի անձ է. նախարարները և «ամենայն աշխարհաժողովք բազմութեանն»
208