Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/201

Այս էջը հաստատված է

Զվրէժ նախնեաց իմոց,
Եւ զմահն Արտևանայ արքայի։
Զի այժմիկ ձեր՝ ծառայից
Զմեր՝ աերանց ձերոց զբարձ կալեալ է,
Բայց ոչ թողից,
Եթէ ոչ տեղիդ մեր առ մեզ եկեսցէ»։
Իսկ դարձեալ տոնոյր զձեռանէ։
Դարձեալ տանէր յայն հող Պարսից.
Ապա աշխարէր զասացեալսն։
Խոնարհէր, բուռն հարկանէր զոտից նորա,
Մեծապէս ապաշխարելով զղջմամբ զասացեալ բանոն։
Իսկ յորժամ աոեալ զձեռանէ՝
Զնա տանել ի հայ հողն։
Եւո խստագոյն քան զառաքինսն բարբառէր։
Իսկ դարձեալ միւս անգամ հանէր յայնմ հողոյն։
Բանիւք յապաշխարութիւն դառնայր,
Յայդուէ և երեկոյն այնպէս շատ փորձ փորձեաց զնա.
Զի իբրև ի վերայ հարեալ հողոյն տանէր։
Խստացեալ ամբարտաւանէր.
Իսկ ի վերայ բուն գետնոյն յատակին՝
Եւ կայը, ի զղջումն դառնայր։
Իսկ իբրև երեկոյ եղե,
Ժամ ընթրեաց թագաւորին Պարսից,
Քանզի սովորութիւն էր Հայոց թագաւորին
Բազմական անդէն, ընդ նմին, աո նմա,
Ի նորին տախտին արկանել բազմական,
Օրէնք էին, զի թագաւորն Պարսից և թագաւորն Հայոց
Ի միում տախտի բազմէին, ի միում գահոյս
Իսկ այն որ նախ զտող բազմականացն,
Թագաւորացն, որ անգն էին, զամենեցունց կարգեցին.
Հուսկ յետոյ զկնի ամենեցունց, ի ներքոյ բոլորին,
ԶԱրշակայ բազմականն առնէին,
Ուր զհայ հողն յատակն հարեալ էր։
Նախ ամենեքեան իբրև բազմեցան յիւրաքանչիւր չափու,
Յետոյ ածէին, բազմեցուցանէին զարքայն Արշակ։
Արդ եկաց բազմեալ ուոուցեալ վայր մի,
Իսկ յոտն եկաց, ասէ ցթագաւորն Շապուհ.
«Ի՛մ այդ տեղի, ուր դուդ ես բազմեալ․
Յոտն կաց այգի, թող ես այդր բազմեցայց։
Զի տեղի ազգի մերոյ այդ լեալ է։
Ապա եթէ յաշխարհն իմ հասից,
Մեծամեծ վրէժս խնդրեցից ի քէն»։
Ապա տայր հրաման Շապուհ արքայ Պարսից։
Բերել շղթայս և արկանել ի պարանոցն Արշակայ։

211