Ահա ֆեոդալական ժամանակի հերոսը, Վեպի հերոսական իդեալական իդեալը, վիպական արժանիքներով։ Հիշենք նույնպիսի հերոսի, բայց խնջույքի ժամանակ դավադրությամբ սպանված Մուշեղի վերքին խոսքը,
«Բայց իբրև եհաս ինձ մահս,
ԹԷ՜ ի վերայ ձիոյ դիպեալ էր» …
Բուզ․ Ե․ 85
Հերոսն, ուրեմն, դարձյալ մեոնելու համար չի ցավում, այլ որ նա ձիու վրա ճակատամարտի մեջ չի մեռնում մի մահով, որ ֆեոդալական Ժամանակի մարտիկի համար տիպիկ և պատվավոր էր, թշնամիներից մարտի մեջ չվախենալ մինչև վերջը, մինչև անգամ դաժան մահն աչքի առաջ ունենալով, ինչպես Վասակը Շապուհի դիմաց,֊ահա անվեհեր հերոսը։ Մարտնչվել և մեռնել աշխարհի և բնիկ տերերի համար, ահա թե ինչ է մեր այս մեծ Վեպի կենտրոնական գաղափարը։ Աշխարհի և բնիկ տիրոջ համար մեռնելը տալիս է ռազմիկ հերոսների գաղափարականացմանը սոցիալական իմաստ, հարկավ, ավատական ժամանակի հասկացությամբ։ Դրանով Մամիկոնյան սպարապետները դառնում են վեպի գլխավոր հերոսները։ Թե իրոք մի ժամանակ ապրել են Վաչե, Վասակ, Մուշեղ ու Մանուել զորավարներ և կյանքի մեջ ինչպիսի մարդիկ են եղել նրանք, մենք այդ չգիտենք, թերևս այդ վիպական անձերը պատմական են։ Բայց վեպի մեջ պահվում է պատմական անձի այս կամ այն իրական գիծը միայն, և չի տրվում ամբողջական պատկերացում նրա մասին, ինչպես Արշակը, մի պատմական անձ։ Վեպի մեջ կորցրել է իր իրական գծերը և կյանքի իրական եղելությունները, նույնպես և սպարապետները։ Վեպի մեջ նրանց անձերից ևս,֊ եթե նրանք պատմական են,֊ անշուշտ շատ քիչ բան է մնացել։ Նրանք նկարված են ընդհանուր հերոսական գծերով, ընդհանուր ֆեոդալական առաքինություններով։ Նրանց վերադրված են փառավոր սխրագործություններ, մեծազգի նախնիք և քաջարի ոգի և այլ բարեմասնություններ ըստ դարի վիպական պահանջի։ Այդպիսով այդ հերոսները մեր Վեպի, այսպես ասած, սոցիալական անձերն են և իբրև այդպիսիներ, պատմական են։ Նրանք իրականության իդեալական պատկերացումներն են և ստեղծված են 3֊5֊րդ դարերի սոցիալական պայմաններում, որոնք հերոսական բանաստեղծություն էին պահանջում պարսիկների դեմ պատերազմները վարելու համար։ Հարկավոր էր պաշտպանել «բնիկ տիրոջը», որի մեջ, ըստ այն ժամանակի հասկացության, մարմնացած էր երկրի անկախության գաղափարը և նույնիսկ աշխարհն ինքը։ Հիշենք Տիրանին մատնող և կորցնել տվող Փիսակին տրված «տիրանենգ» և այլ մականունների հետ նաև «աշխարհակորոյս» մակդիրը։ Այդ էր այն դարերի գաղափարը։
Կարդանք և այն դրվագը (Բուզ․ Ե․ 20), որի մեջ,– ինչպես հաճախ լինում է հերոսական վեպերի մեջ հերոսների սծրագործությունների պատմվածքի վերջում,- բերված է Մուշեղի գովաբանությունը.