Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/218

Այս էջը սրբագրված է

անհամար, կամ ինչպես՝ «գումարէր գումարտակ բազում իբրև զուսպ ծովուն բազմութեամբ»: Այս բլոոր 28 հարձակումների ժամանակ ահա, ըստ վեպի, հայերը կատարում են միլիոնավոր պարսիկներին, մեծ մասամբ և նրանց զորավարներին, և փախչում, ազատվում է Շապուհը, եթե նա գալիս է, ինչպես և Մերուժանը: Եվ հետևանքն ինչ է լինում:

Զերեսուն և զչորս ամս ետուն պատերազմ
Երկիրս Հայոց ընդ Թագավորին Պարսից,
Եւ յեա այնորիկ ձանձրացան, պարտեցան,
Լքան, աշխատեցան երկոքին կողմանքն,
Եւ սկսան սարսռել, գնալ
Ի բանակէն Հայոց Թագավորին,
Թողին զիւրևանց արքայն Արշակ:
Բուզ․ Դ, 50։

Եվ վեպը մի առ մի թվում է, թե ովքեր, որ իշխանները դավաճանությամբ անցնում են պարսիկների կողմը, մի երկուսը հեռանում են հունական երկիրը: Դրանք բոլորը Հայաստանի եղերային նահանգների իշաններն են: Մնում է միայն Միջնաշխարհը. բայց դա էլ անհնազանդ է գտնվում:

Միջնաշխարհն, մնացելաքն յերկուացան յարքայէն,
Եւ ոչ կամէին լսել Թագաուրին իւրեանց,
Ոչ մի ինչ իրս զոր նա կամէր,
Եւ դձնեցաւ թագաւորութիւնն մեծապէս

:

Հայոց թագավորից ապստամբում և Շապուհի կողմն է անցնում նույնիսկ Վասակ սպարապետի եղբայրը՝ Վահան Մամիկոնյանը: «Իսկ թիւն Հայոց պակասեաց, յայժմ հետէ և կապա»,-ասում է Պատմագիրը: Արշակը չի պարտված: Բայց նխարարները չեն ուզում պատերազմել: Ահա թե ինչ են ասում նրանք Ներսեսին.

«Դու, տէր, քեզէն դիտես,
Զի այս երեսուն ում է թագաւորին մերոյ Արշակայ,
Չի ոչ մի ում մեզ հանգիստ ոչ եղւ ի պատերազմէ.
Եւ համակ սրով և սուսերոք,
Եւ ի սլաքս և ի տէդս նիզակաց
Զքրտունա երևաց մերոց ջնջեցաք:
Եւ արդ ոչ կարեմք այսմ դժոյժ ունել,
Ու ոչ այլ կարեմք տալ ճակատս.
Չի լավ է մեզ, թե ծառայեսցուք մեք թագաւորին Պարսից
Որպէս ընկերքն մեր արարին
Զի թողին գնա և գնացին առ թագաուրն Պարսից: