Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/22

Այս էջը սրբագրված չէ

Կաթին Ծրի ծագումը կապված է Հերակլեսի մանկության հետ. մի ուրիշ առասպելով՝ դա այն ճանապարհն, է, որով անցել է Հերակլը Գերիոնեսի արջառը հափշտակած:

Հելենիստական ժամանակներում հունական ազդեցությամբ տեղական աստվածները ոչ միայն հայերի, այլև ուրիշների մեջ նույնացվում էին հունականների հետ և հունական անուններով կոչվում. մեր Վահագն հավասար է դասվել Հերակլին: Դա պատահական չի եղել, այլ կատարվել է մի ներքին նմանության պատճառով։ Այդ դեպքը միակը չի պատմության մեջ։ Համանման մտածությամբ նաև գերմանական ամպրոպային աստված Թոռը կամ Դոնարը հռոմեական ազդեցությամբ նույնացել է Հերակլեսի (Հերկուլեսի) հետ։ Եվ իսկապես՝ Հերակլի առասպելները շատ բազմազան տարրերից են կազմված, դրանցից շատերը կան զանազան ազգերի մեջ: Ըստ որոշ առասպելաբանների՝ հնդկական Տրիտա, Ւնդրա, իրանական Կերեսասպա, գերմանական Թոռ առավածները և Հերակլեսը, իբրև կայծակի կամ ամպրոպի հերոսներ կամ առավածներ, իրենց մի քանի արարքներով և հատկություններով հավասարվում են միմյանց։

2. Վահագն ամպրոպային աստված։—Առասպելաբանության մասին քիչ ու շատ ծանոթություն ունեցող ամեն ոք իսկույն կնկատի, որ արեգակնանման աչերով, հրամազ ու բոցամորուս պատանյակ աստվածը երկնքի և երկրի, ծիրանի ծովի և մի բույսի—եղեգնի որդին, բնության մի երևույթի անձնավորում է։ Այդ նկարագիրը բավական հարմարվում է արեգակին: Ուստի և ոմանք հնումն Վահագնին նույնացրել են արեգակի հետ իբրև Ապոլոն, ուրիշները նորումս երգի նկարագիրն արեգակին են վերադրել և բացատրել, թե դա պատկերացնում է արեգակի ծագումը: Բայց այդ ընդունելի չէ։ Վահագն ամպրոպային աստված է։ Այդ պարզվում է համեմատական ուսումնասիրությամբ[1]:

Վահագնի պաշտամունքն իրանացիներից է անցել հայերին• նրա անվան նույն լինելն իրանական հաղթության աստված Վերեթրագնայի անվան հետ՝ վաղուց ապացուցված է: Արդ՝ Վերեթրագնան, ինչպես բացատրում են, սկզբնապես ամպրոպային աստվածություն է եղել: Թեպետ և պարսից յի համար հիշատակված չկա վիշապների դեմ կռիվը, որ հատուկ է բոլոր ամպրոպային աստվածներին, «բայց և այնպես նա ճշտիվ պահպանել է հին Վրարտհան—Վրարա սպանող, վիշապասպան աստվածների բոլոր առասպելական ֆիզիկական գծերը»: Վերեթրագնա անունը հնդկական ամպրոպային աստված Ինդրայի մակդիրն է՝ Վրորահան, թույլ ձևով ձայնավորներից առաջ՝ Վրարադհնա, որ նշանակում է Վրարասպան, Վիշապասպան: Վերեթրագնա աստուծու անունն այն հին շրջանում են ըհդունել հայերը, երբ դեռ կենդանի է եղել այդ անվան նշանակությունը, որ

32

  1. Վահագնի մասին մանրամասնություններ տեսնել Մ. Ա բ ե ղ յ ա ն ի «Հայ ժողովրդական առասպելները» , Վաղարշապատ, 1899, էջ 96—175: Այս ուսումնասիրության մեջ Վահագն բացատրված է իբրև ամպրոպային աստվածություն։ Այստեղ և աղբյուրները հայ և այլ գրականություններից: — Վիշապի և անձրևաբեր աստուծու մասին՝ նաև Մ. Ա բ ե ղ յ ա ն ի «Վիշապիներ» կոչված կոթողներն իբրև Աստղիկ—Դերկետո դիցուհու արձաններ», Երևան, 1941։ Այսածղ նաև աղբյուրներ: