Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/23

Այս էջը սրբագրված է

հայերեն թարգմանել են «Վիշապաքաղ», իսկ Վերեթրագնա անունը, փոխված ձևով՝ Վահագն, դարձել է աստծու հատուկ անունը։ Արդ՝ քանի որ մեր Վահագնի անունն ու պաշտամունքն իրանացիներից է անցել հայերին, շատ պարզ է, որ այդ անցումն եղած է իրանական Վերեթրագնայի նախնական ամպրոպային հատկություններով հանդերձ, որոնք և երեում են մեր Վահագնի երգի մեջ։

Շատ տարածված հավատալիքներից մեկն է, թե «ամպրոպի ժամանակ երկինքը երկնում է և, ամպը մրրկով հղի, հողմահույզի հեծեծանքներով ու պտուտահողմի բախյունի տակ, ծննդյան ցավերով բռնվում է մի կամ երկու լուսեղեն էակ ծնելու համար։ Այն ըմբռնումը, թե ամպրոպային աստվածը երկնքից ու երկրից է ծնվում, բոլորովին բնական է։ Որովհետև փոթորիկն երկնքից է աոաջ գալիս, ուստի և երկինքն իբրև ամպրոպային աստծու հայրն է ըմբռնվում, բայց փոթորիկն առաջանում է և հեռու հորիզոնում՝ երկրի վրա, ուր երկինքը թվում է թե գրկախառնվում է երկրի հետ. ուստի և երկիրն ամպրոպային աստծու մայրն է։ Այսպես՝ Ռիգ-Վեդալում մեծազոր ամպրոպային աստծու՝ Ինդրայի ծնունդն իբրև մի ամպրոպային օդերևույթ է ըմբռնվում, որի ժամանակ դողում են երկինքն ու երկիրը, որոնք և Ինդրայի հայրն ու մայրն են»։ Այսպես և, եթե մեր Վահագնի ծննդյան ժամանակ երկնում են երկին ու երկիր, Վահագնը դրանով ներկայանում է իբրև ամպրոպային աստված։

Երկնի ու երկրի որդի Վահագն՝ է միանգամայն և ծովածին, ծիրանի ծովի որդին։ Այդ ծիրանի ծովը ոչ թե երկրավոր, երկրի վրա տեղափակված մի ծով է, այլ երկնային ծովը։ Երկինքը, ամպերով ծածկված երկինքը, ծռվի նմանեցնելը մի սովորական բան է հին ու նոր բանաստեղծների մեջ, և երկինքը, որտեղից անձրևն է գալիս, ջրեղեն երևակայելը հատուկ է նախնական ազգերին։ Նույն ըմբռնումն ունի երկնքի մասին և մինչև վերջերս մեր ժողովուրդը, որ իր աղոթքի մեջ կոչում էր «Երկինքը ծով ծիրանի»[1]։ Այսպես և ժողովրդական հավատալիք է, որ որոտում է, երբ «ալեկոծն քամին» այդ երկնային ծովն է գալի։ Պարսիկների մեջ ևս ամպրոպային աստված Տիսարիայի կռիվը ջրերը խափանող Ապտոշա դևի դեմ՝ լինում է երկնային ծովի մոտ, որից և անձրևում է այդ աստվածը։ Իսկ Ռիգ-Վեգայի մեջ ամպրոպային աստված Ինդրան՝ անձրևելու համար՝ պատառում է երկնային ջրերն արգելող ամպերի կամարը, որ կանգնեցնում է Ինդրայի հակառակորդ Վիշապը, Վրարան, որ միևնույն ամպն է կամ ամպի անձնավորումը։ Օրինակ՝ «Զորությամբ բարգավաճած է Ինդրան, որ Մարուտներին բարեկամ ունի. Վրարային անդամալույծ արավ և այդ ժամանակ դուրս թափեց ծովի ջուրը»։ Այս ամպրոպի անձնավորում աստվածը, որ կայծակով զինված՝ հոսեցնում է երկնային ջրերը, համարվում է ծնունդ երկնային ջրերի։ Հնդիկների մեջ նա կրում է Ապտիա, ջրածին, ջրերի որդի անունը։ Այս մակդիրն այնքան առանձնապես վերաբերում է Ինդրային, որ նա նույնիսկ ապտիաների ապտիա է կոչվում։ Միայն Ինդրան չէ ջրերի որդին, այլև նրա երկվորյակ եղբայրը՝ Ագնին, որին նույնպես

33
  1. Գ ա ր ե գ ի ն Ա. Հ ո վ ս ե փ յ ա ն, Փշրանքներ, Թիֆլիս, 1892, էջ 77