տարրեր պատումների միջև՝ իբրև միությա՛ն կենտրոն, իհարկե կարելի չէ.Բայց և այնպես այդ տարրեր պատումներն իրար հետ միացաե մի մեծ ամբողջոլթյուն են առաջ բերել, թեպետ ոչ գեղարվեստական և ոչ այն մտքով,թե այդ ամբողջը ծայրն ծայր մի վիպասանից պատմված լինիի դա մի վեպ է եղել և ունի իր միության կենտրոնն այն ձևով, ինչ ձևով որ Ֆիրղոլսոլ Շահնամեն ունի։ Այստեղ միությունը կազմում է Իրանի և Թոլրանիկոիվը, որ իրար հետ կապում է բաղմաթիվ իրեր հաջորդող սերունդների մասին պատմված տարրեր վեպերը, իսկ մեր այս մեծ Վեպի միությունն է Հայոց և Պարսից պատերազմը։ Աոաջին ճյուղի մեջ հենց սկզբից, ինչպես պետք էր, դրվում է այդ ընդհանուր դրույթը, թեման, որից,իբրև հիմնական պատճառից, ծագում է գործողոլթյունը, որով և ամբողջ Վեպը միական երկ է դաոնում։ Դա երկու երկրի հարստությունների հակամարտությունն է, Հայաստանում՝ Արշակունի տոհմի, որի կողքին կա պատերազմ վարող սպարապետությունը, իսկ Պարսկաստանում՝ Սասանյան տոհմը, այդ տոհմի թաղավորն իր մեծամեծների խորհրդով։ Այս երկուսն իրար հետ բախվում են իրենց տոհմային շահերով, մի բախում, որ ժամանակակից ֆեոդալների աչքին կարևոր արդիական իրականություն, քաղաքական խնդիր է եղել,իսկ Հայաստանի համար ոչ միայն ներկայի, այլև ապադայի նկատմամբ ոչ թոզից և ոչ որդոց քոց զվրէժ նախնեաց իմոց և զմահն Աբտեանայ արքայի», (Բուղ. Գ. 54)։—Արշակ թագավորի այս խոսքը, որ նա ասում է Շապուհին, առաջնորդող գաղափար է եղել հայերի համար պատերազմի սկզբում միայն, երբ նրանք վրեժ առնել են ուզում։ Բայց շատ շուտով դրությունը փոխվում է. հայերը կոչվում են իրենց անկախության համար։ ինչպես վերևում ասվեց, Վեպի կենտրոնական գաղափարն է երկրի պաշտպանությունն ի դեմս Արշակունի բնիկ թագավորական տոհմի. Այս է հիմն ական ը՛նդհանուր գաղափարը և ընդհանուր դրությունը, որ անցնում է ամբողջ Վեպի միջով, սրի մեջ և կատարվում են սերունդների հաջորդությամբ բազմաթիվ իրողություններ։ Դրանով միանում են Վեպի առանձին մասերը։ Դա եղել է իրականության, իրական պատմական կյանքի էական խնդիրը. Վեպն օրեկաիվ իրականության ցոլացումն է։ Այս ընդհանուր դրությունը, ընդհանուր շահն ու խնդիրը, միևնույն ժողսվուրդների, պարսից ե հայոց զորավար ձգտումներն իրար վերաբերմամբ, դա է Վեպի միության դչխավոր կապը, իբրև մի ընդհանուր ֆոն, որի մեջ զետեղված են առանձին հերոսների արարքները է Օասնա Ծոերիւ ճյուղերից յուրաքանչյուրը նույնպես մի քանի անկախ վեպերից ու զրույցներից է կազմված, բայց և այնպես դրանք բոլորը միասին մի վեպ են, որովհետև մի մարդու գլխի եկած բաներ են. և բոլոր սերունդների ճյուղերն ևս միասին մի ակտնուք մեծ վեպ են, որովհետև հերոսները հայր ու որդի են, և պայքար մղում են արտաքին թշնամիների դեմ։ Մեր նոր ժողովրդական վեպի այս կենդանի օրինակը բացատրում է մեզ մեր հին Վեպի ընդհանուր հատկությունը, այն է՝ Մամհոնից մինչև Մանուեչ պատմվածները, աոանձին ճյուղերը, նույնպես մեկ վեպ են կազմել և ավելի ևս հեշտությամբ, քանի որ կա ոչ միայն սերունդների հաջորդություն, այլև սկզբից մինչև վերջը իշխևլ է մի ընդհանուր դրություն. 240
Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/230
Այս էջը սրբագրված է