Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/235

Այս էջը սրբագրված է

Հնար գտանել, մարթել ճանապարհս,
Մեքենայիւք գայթակղութիւնս գնել՛
Որսալ, ըմբռնել զարքայն Հայոց՛

Եվ այդպես էլ վարվում են. Արտաշիրն Անակի ձեոով դավադրությամբ սպանել է տալիս Խոսրովին. Ներսեհը Վաբազ-Շապուհի ձեոով գերում է ճիրանին, և Շապուհն Արշակին է խաբեությամբ բռնում։ Նրանք միշտ աչք են տնկել Հայաստանին, ավերելու և կողոպտելու Հայոց աշխարհը:

Հայերն, ընդհակաոակն,— եթե դավաճանները չեն և պարսիկների կողմն անցնող,— միամիտ են, պարզամիտ, նույնիսկ թեթևամիտ, սրտաբաց ու հյուրընկալող են, պարսիկներից կասկածոտ, բայց և խաբվող ու վնասվող։ Նրանք օտար երկրի աչք դնող չեն, բայց և իրենց երկրի քաջ պաշտպան են։ Հայ զորքը դժվարանում է նույնիսկ մի փոքր երկար մնալ օտար աշխարհում:

Զի լաւ հաշուէին գմեռանելն
Առաւել քան զյամելն յոտտը աշխարհին …
Իսկ Արշակ և ամենայն զորք իւր
Տաղտապէին երթալ զհեռի ճանապարհն.
Զի ամենայն ոք յանձնիւը տուն,
Ցիւրաքանչիւր տեղի,
Զօրէն բարուց Հայաստան մարդկան անձկացեալ էին։

Բուղ. Դ. 20. Հայերի կողմից որոշ գծագրված դեմքեր են Տրդատը, Արշակը, Վասակը, Մուշեղն ու Մանուելը, Փաոանձեմն և ուրիշները։ Շեշտենք միայն մի գիծ, որի մեջ վիպասանն ուժեղ կերպով հակադրում է հայ և պարսիկ հերոսներին։ Մինչ Շապուհը կամենալով «Թշնամանս աոնել (=անարգանք հասցնել) ազգին աշխարհին Հայոց և թագաւորոլթեաննւ»՝ անասելի կերպով անպատվում է Հայաստանի թագուհի Փառանձեմին և չափազանց անարգ կերպով է վարվում հայ ագատների կանանց հետ (Բուղ. Դ 55, 58), Մուշեղն, ընդհակառն, գերելով Պարսից տիկնանց տիկնոջը և Շապուհի բորոլ կանանց (Բուղ. Ե. 2), ինչ որ և հետագայում առիթ է գաոնում նրա սպանվելուն։

5. Ոնբ։—Մեր երկրորդ հին Վեպի ոճի մասին լիովին ճիշա գաղափար չենք կարող կազմել, քանի որ ամբողջական իսկական բնագիրը չունենք և չենք էլ կարող ասել: Թե Ագաթանգեղոսն ու Բուզանդը որչափով բառացի են օգտված իրենց իմացած և ուրշներից լսած գուսանական երդերից ու պատմվածքներից։ Բայց և այնպես, ինչպես երևում է, Բուզանդի «Հայոց պատմության» մեջ շատ բան բաոացի բերված կա այնպես, ինչպես բերանացի կպատմեր ինքը գուսան-վիպասան Բուզանդը։ Այս պատճաոով բանահյուսական տարրերը, ինչ որ ոճին և ոտանավորին է 245