ապրել, քան ուրիշների պես ստրկանալ նրան։ Նա չնայելով իր մարդկանց սակավությանը՝ անվախ դուրս է գալի Բելի դեմ. զի լավ է Համարում մեռանել քան հպատակվել բռնակալին։ «Կամ մեռցուք,—ասում է նա,—և աղխ մոր ի ծաոայութիւն Բելայ կացցէ, կամ յաջողութիւն ստացեալք» (Ա. 11)։ Այսպես մի կողմում հարձակվող, բայց վախկոտ բռնակալն է իր է անկարգ հրոսակի, ամբոխի բազմությամբ, մյուս կողմում պաշտպանվող անվեհեր Հայկ դիցազնը՝ իր սակավաթիվ որդիներով։ Եվ աղեղնավոր Հայկը «յառաջ վարէ զինքն, մոտ հասանէ յարքայն, լի քարշէ զլայնալիճն, դիպեցուցանէ զերեքթևեանն կրծից տախտակին, և շեշտ ընդ մէջ թիկանցն թափանցիկ լեալ յերկիր հարոտի սլաքն․ և այսպես ճոխացեալն Տիտանեան կործանի յերկիր զարկուցեալ, և փչէ զոգին։ Իսկ ամբոխն տեսեալ զայսպիսի ահագին գործ քաջութեան՝ փախեան իւրաքանչիւր դէպ երեսեաց իւրեանց»։ Հիշենք մեր նոր վեպից՝ հարձակվող Մսրամելքին իր զորքի բազմությամբ ու պաշտպանվող մենամարտիկ Դավթին։
Հայկի վեպը, ծագած լինելով գուսանականից, բնականաբար այս կամ այն տարրերն ունի ավանդական բանահյուսությունից։ Այսպես՝ դրա սյուժետն իր էական կողմով մի այնպիսի պատմվածք է, որ, ինչպես տեսել ենք, շատ տարածված է։ Դրա ընդհանուր վիպական գույնն ևս, անշուշտ, մասամբ ծագում է սկզբնական աղբյուրից, բայց շատ բան պարզապես Խորենացու մշակածն է, և այդ մշակումը կատարված է մեծ հմտությամբ և արվեստով թե գործողության ընղհանուր զարգացման և թե մասերի մեջ։ Սկզբից մինչև վերջը պատմվածքը տարված է ավանդական բանահյուսությանը հատուկ, մասամբ և սրանից ծագող վիպական մանրամասնություններով, մանրապատում հանգամանքներով ու ձևերով, ինչպես են` Բելի դեսպան ուղարկելը Հայկին, որ սա իրեն հնազանդի, Հայկի խիստ պատասխանը, հսկաների կռվի ժամանակ երկրի դղրդալը, հատուկ անունների ժողովրդական ստուգաբանությունները, հերոսների նկարագիրները, Բելի զինավառությունը, բազմաթիվ մակդիրները, որոնք մեծ մասամբ վերաբերում են, ինչպես սովորաբար վեպերի մեջ, հերոսների արտաքինին, նրանց մարմնական հատկություններին, ինչպես են՝ կորովաձիգ, հաստաղեղն, անձնեայ, հաստաբազուկ, խայտակն, դեղապատշաճ, քաջագանգուր, անարի (նիզակ), երեքթևեան (նետ), լայնալիճ (աղեղ), անհուն խոլ, յաւերժ քաջ, երկայնադէզ, բազմակոյտ (հսկայք)։ Կան և հոգեկան կողմի համար մակդիրներ, ինչպես են՝ ուշիմ և խոհեմ (հսկայ)։ [1]
Հայկի առասպելի այս գեղարվեստական մշակումը միայն, որ կատարված է մեզնից դարեր ասաջ, բավական էր նրա հեղինակին փառաբանելու իբրև աոաջին քերթող, քերթողահայր։ Բայց այսպիսի գեղեցիկ պատմվածքներ և նկարագիրներ շատ շատ են Խորենացու Հայոց Պատմության մեջ։ Առանձնապես աչքի են ընկնում հայկական առասպելներից ու Վիպասանքից առած պատումների մշակումները, ինչպես են՝ Արա Գեղեցկի, Մեծն Տիգ–
- ↑ Մ․ Աբեղյան, Հայ ժողովրդական առասպելները, էջ 191 - 247․ «Հայկի առասպելի վիպականության խնդիրը» և այլն։