են հալածել Ղազարին վանքից, ամեն ինչ խլում են նրա ձեռքից․ «և զիս հանին մերկ և թշնամանոք յամենայն արարելոց իմոց, զոր ի մանկութենէ արարեալ էի»,—գրում է Ղազարը։ «Զի անդամ և գհոռոմ գրեանդ ոչ ետուն զկնի իմ. որք կան այգը ընկեցեալ ի կերակուր ցեցոյ. բայց արդեոք կարդացեալ լուսատրիցին ի դոցանէ բնակեալքդ ի տեղւոջդ, և կամ զայլո լոոսուտրիցին։ «Եւ արդ իմով ընչիցք շրջին պճնեալք, ծաղր առնելով զիս» (էջ 435 և հա.)։
Նա փախչում գնում է հունական կողմերը։ Ամիթ քաղաքը․ «Տեսանելով զայս չարանախանձ մարրկան՝ յաւելուին բանս սուտս զտեղւոյն և ղուսմանէն ևո զնորա, զի զբարձր անունն խոնարհեցուցանե կարասցեն», գրում է աոաջաբանի հեղինակը, ե ավելացնում, «լուեալ վայս ամենայն Ղազարու՝ իբրև զքաջ պատերազմող զինեալ զինքն», գրում է իր Թուղթը և ուղարկում է «ի ձեռն բարեսէր մեծի և պատուական նախարարին Մամիկոնենին Համազասպայ, որ և պատճառ իսկ եդև նմա այսրէն դարձին»։ Դա երևի նույն Համագասպն է, որի մասին հիշում է Թղթի մեջ, ասելով թե «րազում անգամ հանգոյց զիս և ի հալածմանն կերակրիչ իմ եղե» (էջ 424)։
2. «Թուղթը» — «Մեղադրութիւն ստախոս աբեղայից»։ - Ղազար Փարպեցու Թուղթը մի հոյակապ գրական արձան էիր համար և մի զորեղ ամբաստանագիր իր ժամանակակից հոգևորականության մի դասի, միաժամանակ և մի շատ կարևոր պատմական հիշատակարան։ Պաշտպանվելով իր հակառակորդների դեմ, նա իսկապես «իբրև քաջ պատերազմող» հարձակվում է նրանց վրա, և ցույց տալով նրանց տգիտությունն ու բարոյական թերությունները, ստիպված է լինում իրեն գովելու։ Բայց հին քրիստոնյա ընթերցողը մտքի մեջ չի սրդողում նրա անձնագովության համար. որովհետև իր գրության աոաջին տողերով հենց դրա առաջն առնում է, բերելով Պողոս առաքյալի օրինակը, թե ինչպես սա իր մեծ շնորհքին նախանձորդների արարքների վրա դառնացավ՝ պարծանքով մի առ մի հիշում է իր գործերը և չի մեղադրվում։ «Եւ եթէ ընգէ՛ր այս այսպէս լինէր՝ ձանիցէ քննողն, թէ կարասցէ, ապա թէ ոչ՝ լսեսցէ»։ Այսպես հենց սկզբից ըմբերանում է նա ամենքին, որ իրեն կբամբասեին իր Թղթի բովանդակության համար։
Ապա դառնալով Վահան Մամիկոնյանին, գրում է. «Արդ՝ դու, տԷր, այր քաղցր ես և խոնարհամիտ և արգարահայեաց և կշռաքնին, և հաւատոց Աստուծոյ աոաւել ընտանի, որպէս և ամենայն նախնիքն քո։ Եւ ես անպիտանս և ամենեցուն կղկղանք, և թէպէտ և երևիցիմ առաջի տեառն,առն եղեալ որդի, իբրև զանգզամ, որպէս մեծ առաքեալն Պողոս՝ այլ քո տեառն քրիստոսանմանութեամբ տարեալ, ներելով անզգամութեանս իմում՝ ընկալ զիս իբրև զանզդամ» (էջ 400 և հա.)։
Նա իբրև ճարտասան լավ գիտե ունկնդիրների, այս դեպքում կարդացողի, հոգեբանությունը, շոռոմ բառերով մեծացնելով նրան, Վահանին, և չափազանց նվաստացնելով իրեն՝ նա միայն թելադրում է նրան ուշադիր լինել։ Բայց ղրանով նա չի դաոնում արհամարհելի, որովհետև իսկույն ուղղում է իրեն։ Մենք չգիտենք, թե ինչ ձագում ուներ նա, համենայն դեպս խոնարհ, քան Մամիկոնյան տոհմը, քան Վահան Մամիկոնյանը, մանավանդ